Ռուս խաղաղապահների դուրսբերումն Արցախից. Իրանն ու Ադրբեջանը պատրաստվո՞ւմ են պատերազմի «Ֆրիդոմ Հաուզի» օբյեկտիվության պատճառների մասին. Նիկոլին դեղում ու եղում են Լևոն Քոչարյանը՝ ընդդիմության և ընդդիմության ընդդիմության մասին (տեսանյութ)
19
Քննիչների դիտավորյալ կամ անփույթ անգործության վերաբերյալ այսօր հաղորդում եմ ներկայացրել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե. Հովհաննես Խուդոյան Հայաստանն ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանից. Լավրով (տեսանյութ) Հայաստանը համաձայնել է վերադարձնել Ադրբեջանի չորս գյուղերը․ Ադրբեջանի ԱԳՆ Գյուղերը տվեցին թուրքին՝ հայերին հեշտ կոտորելու համար... Հայաստանն ու Ադրբեջանը 4 գյուղերի վերաբերյալ պայմանավորվել են․ պաշտոնական հաղորդագրություն Կմասնակցի՞ «պառադին» Հայաստանի... Իսրայելը հրթիռային հարված է հասցրել Իրանին Հայաստանում մամուլի ու խոսքի ազատությունը վտանգված են. EFJ Հանրության քաղաքական ու շրխկան «ապտակը» Նիկոլ Փաշինյանին ու նրա մարդատյաց իշխանությանը Հայաստանի իշխանություններից ակնկալում ենք հստակ արձագանք այս տեղեկատվության վերաբերյալ․ Զախարովա Ավինյանը փաստացի քաղաքապետի իր կերպարն օգտագործեց ընտրություններում իր շանսերը մեծացնելու համար․ Freedom House Պատերազմ Արցախում
Ռուս խաղաղապահների դուրսբերումն Արցախից. Իրանն ու Ադրբեջանը պատրաստվո՞ւմ են պատերազմի Քննիչների դիտավորյալ կամ անփույթ անգործության վերաբերյալ այսօր հաղորդում եմ ներկայացրել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե. Հովհաննես Խուդոյան «Եռակողմ հայտարարությունը ստորագրած բոլոր կողմերի համար Արցախի ժողովրդի ճակատագիրը դարձավ երկրորդական նշանակության խնդիր»․ Արցախի ԱԺ ՔՊԿ-ի իրական դեմքը երևում է Երևանի գետնանցումներում՝ սալիկաթափ, գարշահոտ, վտանգավոր (տեսանյութ) Հայաստանն ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանից. Լավրով (տեսանյութ) Հայաստանը համաձայնել է վերադարձնել Ադրբեջանի չորս գյուղերը․ Ադրբեջանի ԱԳՆ Ինչ են ուզում անել Վրաստանի հետ «Ֆրիդոմ Հաուզի» օբյեկտիվության պատճառների մասին. Նիկոլին դեղում ու եղում են Գյուղերը տվեցին թուրքին՝ հայերին հեշտ կոտորելու համար... Հայաստանն ու Ադրբեջանը 4 գյուղերի վերաբերյալ պայմանավորվել են․ պաշտոնական հաղորդագրություն Էդ երեխան ոչ կարողանում էր ռույլը շարժել, ոչ մի բանը չէր աշխատում. Նոր մանրամասներ ՊՆ ուրալի վթարից 10 տղամարդով հարձակվել եք մի կնոջ վրա, գնացեք հողերը պաշտպանեք. քաղաքացի Շուշիում ոչնչացվել է 177-ամյա Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին Իրանը հերքում է պայթյունների և հրթիռային հարվածների լուրերը Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա Բաքուն հրաժարվե՞լ է Սահմանադրությունը փոխելու պահանջից. ՀՀ ԱԳՆ-ի մեկնաբանությունը Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202 Լևոն Քոչարյանը՝ ընդդիմության և ընդդիմության ընդդիմության մասին (տեսանյութ) Կմասնակցի՞ «պառադին» Հայաստանի... Ինչո՞ւ ուղղաթիռով Հնարավոր է` ՌԴ-ն ու Իրանն առաջիկայում նոր պայմանագիր ստորագրեն. Զատուլին Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են Հասել ենք մի եզրագծի, որից այն կողմ քաղաքական սպանություններն են. Հովհաննես Խուդոյան (տեսանյութ) Ո՞նց կարելի է դավաճանությունը ներկայացնել որպես փրկություն. գնդակահարության արժանի է այդ իշխանությունը. Աջապահյան Իսրայելը հրթիռային հարված է հասցրել Իրանին Կայծակը հարվածել է Աբու Դաբի-Երևան չվերթի օդանավին, ճաքել է պատուհաններից մեկը Սամվելը եթե քաղբանտարկյալ չէ, ապա միանշանակ քաղհալածյալ է․ Կարեն Վրթանեսյան Ադրբեջանը քանդել է Շուշիի Կանաչ ժամը Հայաստանում մամուլի ու խոսքի ազատությունը վտանգված են. EFJ Դավիթ Տոնոյանը կշարունակի մնալ կալանքի տակ

Բաց նամակ Արմեն Սարգսյանին՝ Ժիրայր Սեֆիլյանի քաղաքացիության հարցով

Տասնյակից ավելի հասարակական գործիչներ բաց նամակ են հղել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին, որտեղ կոչ են անում լուծել Ժիրայր Սեֆիլյանի ՀՀ քաղաքացիություն տրամադրելու հարցը:

Նամակում, մասնավորապես, ասվում է.

«Լիբանանի քաղաքացի, ազգությամբ հայ Ժիրայր Սիմոնի Սէֆիլյանը 1990 թ. ի վեր մշտապես բնակվում է Հայաստանում /Արցախը ներառյալ/: Այդ ընթացքում նա միայն մեկ անգամ է բացակայել՝ 1995-1997 թթ., մոտ երկու տարի ժամանակով:

Ժիրայր Սէֆիլյանը Սահմանադրությամբ եւ օրենքով սահմանված կարգով երեք անգամ դիմել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու համար, սակայն նրա դիմումները 2004 թ. մարտի 15-ին, 2006 թ. հուլիսի 18-ին եւ 2008 թ. նոյեմբերի 28-ին ապօրինի եւ անհիմն կերպով, առանց պատճառաբանությունների մերժվել են:

2009 թ. ապրիլի 28-ին նույն կերպ մերժվել է նաեւ Հայաստանի Հանրապետությունում նրա կացության իրավունքի դիմումը:

«Քաղաքացիության մասին» ՀՀ օրենքով (հոդված 13, մաս 7) սահմանված կարգի համաձայն՝ «Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու դիմումը մերժվում է, եթե տվյալ անձն իր գործունեությամբ վնասում է պետական եւ հասարակական անվտանգությունը, հասարակական կարգին, հանրության առողջությանը եւ բարքերին, այլոց իրավունքներին եւ ազատություններին, պատվին ու բարի համբավին:Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու դիմումի մերժումը կարող է չհիմնավորվել»:

Հայրենիքին մատուցած Ժիրայր Սէֆիլյանի ծառայություններն անուրանալի են եւ հանրահայտ: Հանրահայտ է Ժիրայր Սէֆիլյանի բարենպաստ ծառայությունը նաեւ «Քաղաքացիության մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի 7-րդ մասով սահմանված եւ վերը հիշատակված արժեքների պահպանության հարցում:

Հանրության համար հանրահայտ է նաեւ, որ Ժիրայր Սէֆիլյանի քաղաքացիության եւ կացության իրավունքը մերժվել է նրա ընդդիմադիր քաղաքական գործունեության պատճառով:

Վերջին օրերին ազգովին եւ աշխարհով մեկ ականատես եղանք, թե ինչպես է ամբողջ ժողովուրդը մերժում Ժիրայր Սէֆիլյանի քաղաքացիության իրավունքը մերժողներին: Մերժում է նաեւ այն պատճառով, որ նրանք ոտնահարել են հիշատակված արժեքները:

Գործող Սահամանադրության 47-րդ հոդվածի 3-րդ մասին համաձայն՝ «Ազգությամբ հայերը Հայաստանի Հանրապետությունում մշտական բնակություն հաստատելու պահից ունեն Հյաստանի Հանրապետության քաղաքացիություն ձեռք բերելու իրավունք» իսկ 4-րդ մասի համաձայն՝ «Ազգությամբ հայերը Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը ձեռք են բերում օրենքով սահմանված պարզեցված կարգով»:

Հաշվի առնելով վերոնշյալը, ինչպես նաեւ նկատի ունենալով, որ իրավասու մարմինների եւ պաշտոնատար անձանց կողմից Սահմանադրության եւ «Քաղաքացիության մասին» ՀՀ օրենքի պահանջները կատարելու պարագայում Ժիրայր Սէֆիլյանը դեռեւս ՀՀ քաղաքացիություն ստանալու մասին իր առաջին դիմումը ներկայացնելիս պետք է ՀՀ քաղաքացիություն ստացած լիներ,
պահանջում ենք

ա) ՀՀ քաղաքացիություն ստանալու վերաբերյալ Ժիրայր Սիմոնի Սէֆիլյանի 2004 թ. ներկայացրած առաջին դիմումը համարել Սահմանադրությամբ եւ «Քաղաքացիության մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգին պատշաճ կերպով համապատասխան ներկայացված, եւ այդ կարգի կոպիտ խախտմամբ մերժված, ուստի՝ իրավական ուժը պահպանած եւ իրավապատշաճ պատասխան ակնկալող փաստաթուղթ,

բ) Ժիրայր Սիմոնի Սէֆիլյանին ՀՀ քաղաքացիություն շնորհել ՀՀ քաղաքացիություն ստանալու մասին նրա առաջին դիմումը ապօրինի եւ անհիմն կերպով մերժելու օրվանից՝ 2004 թ. մարտի 15-ից:

Դիմողներ՝

Հասմիկ Պապյան, օպերային երգչուհի

Հրանուշ Խառատյան, ազգագրագետ

Լեւոն Չուգասզյան, արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր

Հերման Ավագյան, լուսանկարիչ

Վահան Արծրունի, կոմպոզիտոր, երգիչ, երաժիշտ

Լեւոն Շիրինյան, քաղաքագետ

Վարդան Հայկազյան, վերլուծաբան

Ջուլետտա Առուստամյան, հեղինակ-կատարող (Արցախ)

Սասուն Կոսյան, արվեստագետ (ԱՄՆ) ՀՀ քաղաքացի

Հմայակ Հովհաննիսյան, Քաղաքագետների միության նախագահ

Արմեն Մարտիրոսյան, Ժառանգություն կուսակցության վարչության նախագահ

Վարդան Հակոբյան, դիրիժոր (ԱՄՆ), ՀՀ քաղաքացի

Կարո Եղնուկյան, իրավաբան-իրավապաշտպան

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan