Նախագահ Արմեն Սարգսյան. Իրենց կյանքը վտանգած տղաներն այսօր ստանում են թոշակ, որով առողջ մարդը չի կարող ապրել (Տեսանյութ)
Նախագահ Արմեն Սարգսյանը լրագրողների հետ զրուցել է վերականգնողական կենտրոնում իրենց բուժումը ստացող երիտասարդների խնդրի շուրջ՝ շեշտելով դրանցից խիստ կարևոր որոշները:
«Իրենց կյանքը վտանգած տղաների խնդիրները առողջության վերականգնմամբ չեն ավարտվում: Նրանք ունեն ընտանեկան պրոբլեմներ, տուն չունեն, ընտանիքներ ունեն, որոնց համար բավարար չեն պայմանները, և ունեն սոցիալական խնդիրներ: Ամենացավալին այն է, որ իրենց կյանքը վտանգած տղաները ստանում են թոշակ, որով առողջ մարդը չի կարող ապրել: Սա ֆինանսավորման խնդիր չէ, սա սիստեմատիկ լուծում գտնելու խնդիր է: Ֆինանսական օգնության հոգեբանությունը մենք պետք է մի կողմ դնենք: Չի կարելի ամեն ինչ օգնությամբ անել:
Պետք է այնպես անել, որ այս տղաների թոշակը արժանի լինի իրենց նվիրումին, սա առաջինը, երկրորդը, նմանատիպ առողջապահական համակարգերը պետք է բազմապատկվեն, առողջապահությունը Երևանի կենտրոններից պետք է շրջանները գնա, անդամալույծ, վիրավորված մարդկանց Հայաստանի հյուսիսից, Ղարաբաղից այստեղ բերելը դժվար է, այդ կենտրոնները պետք է նաև այնտեղ լինեն, և ամենակարևորը, վերականգնողական կենտրոնը պետք է լինի առողջական, հոգեբանական, սոցիալական վերականգնողական: Եվ ես շատ պարզ առաջարկություն ունեմ. վերականգնողական կենտրոնի երիտասարդները, որոնք կարող են լեզու սովորել, կոմպյուտեր սովորել, և վերադառնալ նորմալ կյանք՝ ունենալով մասնագիտական որակներ, մենք պետք է օրենքով ամրագրենք, որ այս անձը դիմումելով հայտարարագրված աշխատանքի, պետք է առավելություն ունենա», - լրագրողների հետ զրուցել է նախագահ Արմեն Սարգսյանը:
Zham.am
Մանրամասները՝ Ամերիկայի Ձայն-ի տեսանյութում: