Ամերիկացիներն ասում են՝ չեն ուզում ձեզ հետ ամուսանանալ, ո՞ւմ եք խաբում. Արթուր Խաչիկյան (տեսանյութ) Բնակիչներով որոշել ենք ինքնապաշտպանություն կազմակերպել. Ոսկեպարի զինղեկը՝ մանրամասներ է պատմել Փաշինյանի հետ հանդիպումից «Զգուշացնում ենք, որ նման հրամանը ապօրինի է, հակասահմանադրական և խիստ պատժի է ենթակա». «Հայաքվե»
19
Ստի ու կեղծիքի «իշխանության» անգործությունը․ ավագանու անդամ (տեսանյութ) Հայերը Փաշինյանի ավտոշարասյունն ազդանշաններով ու վաստակած «դա-վա-ճա՛ն» վանկարկումներով են «ողջունել» (տեսանյութ) Քաղաքացին քարով հարվածել է կառավարության շենքի պատուհանին. նրան բերման ենթարկեցին (տեսանյութ) «Մենք միասնական ենք Ռուսաստանի հետ». հայ կամավորները շնորհավորել են Պուտինին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ ԱԱԾ պեհեստազորի սպաները շնորհավորել են Պուտինին՝ վերընտրվելու առթիվ Բացահայտվել է Արաբկիրի շուկայի սեփականատերը (տեսանյութ) Ոսկեպարցիները Փաշինյանի ադրբեջանցիներին հանձնելու տարածք չունեն Փաշինյան. Երևանում ոչ մի բուհ չպետք է լինի... Թերևս, մնում է հայտարարի, որ Երևանն էլ չպետք է լինի Սահմանագծումը սկսել են Տավուշից, որ թշնամուն բերեն մեր զինվորի թիկունք. Իշխան Սաղաթելյան (տեսանյութ) Փաշինյանն իր «ախրանիկներով» «Էրեբունի» բիզնես կենտրոնում է․ ոստիկանները փնտրում են դավաճան գոռացող կնոջը (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Ստի ու կեղծիքի «իշխանության» անգործությունը․ ավագանու անդամ (տեսանյութ) Ժողովրդին պատերազմով ահաբեկողը դեռ իշխանության է. Կարեն Բեքարյան (տեսանյութ) Հայաստանին է մոտենում է հաջորդ ցիկլոնը Թևերի տակ դրված եվրա... բարձ. «Փաստ» Ո՞րն է «դարակազմիկ» նախագծի առանցքային նպատակը. «Փաստ» Ամերիկացիներն ասում են՝ չեն ուզում ձեզ հետ ամուսանանալ, ո՞ւմ եք խաբում. Արթուր Խաչիկյան (տեսանյութ) «Ադրբեջանը կարևոր է ՆԱՏՕ-ի համար... Ադրբեջանի գազը շատ կարևոր է». Սթոլթենբերգ 20 Հարց՝ ԱԺ օրակարգում. Տեսանյութ Բնակիչներով որոշել ենք ինքնապաշտպանություն կազմակերպել. Ոսկեպարի զինղեկը՝ մանրամասներ է պատմել Փաշինյանի հետ հանդիպումից Ի՞նչ են ասել Փաշինյանին Նոյեմբերյանում Փաշինյանի և Ալեն Սիմոնյանի եղբայրները բիզնեսմեններ են Ինչ է քննարկվել ՔՊ խմբակցության փակ նիստում Ալիևը ցուցմունք տվեց Փաշինյանի դեմ, ԵՄ-ն ավետեց՝ Հայաստանը կտրվի Թուրքիայի կառավարմանը, թուրքական նվաճումը պոզով-պոչո՞վ է լինում. Վարուժան Գեղամյան Քաղբանտարկյալներ Արմեն Աշոտյանի, Նարեկ Մալյանի և Մամիկոն Ասլանյանի պայքարի լուսանկարները՝ Երևանում Խնդիրը մեկն է՝ դժվարացնել Իրան-Հայաստան-Վրաստան-Ռուսաստան հաղորդակցության ուղին․ Ոսկանյան «Զգուշացնում ենք, որ նման հրամանը ապօրինի է, հակասահմանադրական և խիստ պատժի է ենթակա». «Հայաքվե» Ըստ Փաշինյանի՝ 6-րդ դարի հայկական եկեղեցին ադրբեջանական է. «Կարճ ասած» (տեսանյութ) Փաշինյանը՝ լինելով թերուս և կիսագրագետ, դասակարգային ատելություն ունի գրագիտության և կրթության նկատմամբ. Լևոն Զուրաբյան Հարավային Օսիան և Աբխազիան Վրաստանի մաս են. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Հայերը Փաշինյանի ավտոշարասյունն ազդանշաններով ու վաստակած «դա-վա-ճա՛ն» վանկարկումներով են «ողջունել» (տեսանյութ) Փաշինյանի «ահաբեկչական» այցը Ոսկեպար Քաղաքացին քարով հարվածել է կառավարության շենքի պատուհանին. նրան բերման ենթարկեցին (տեսանյութ) «Մենք միասնական ենք Ռուսաստանի հետ». հայ կամավորները շնորհավորել են Պուտինին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ Ադրբեջանցիներն ավերել են գետավանցի ազատամարտիկների հիշատակին նվիրված հուշահամալիրը (լուսանկար) Սա զոռբա, տգիտության ձեռագիր է․ պատգամավորը՝ ակադեմիական քաղաքի մասին Հայտնել է, որ 4 գյուղերը պետք է անհապաղ հանձնել, այլապես պատերազմ կլինի․ Գառնիկ Դանիելյան ԱԱԾ պեհեստազորի սպաները շնորհավորել են Պուտինին՝ վերընտրվելու առթիվ Ոսկեպարում Փաշինյանին շատ սառն են ընդունել, վախեցրել է պատերազմով. Ոսկան Սարգսյան Ընդմիջումից հետո մենք ամեն ինչ շտկելու ենք. Մխիթարյան Փաշինյանական քաղցր ու մահաբեր ստեր

Հայաստանի 1-ին հանրապետության հիմնադրման և վերացման պաճառների մասին. Մաս 1

Նախաբան

Այսօրվա մեր քաղաքական կյանքի քննարկման գլխավոր հարցերից են հայ-թուրքական հարաբերությունները: Մի մասի կարծիքով՝ առանց հայ-թուրքական սահմանի արագ բացման ու Ղարաբաղյան խնդրի արագ կարգավորման՝ Հայաստանն անվտանգ ապագա չի կարող ունենալ: Մյուս մասը, ճիշտ հակառակը, կարծում է, թե հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումն ու սահմանի բացումը կվնասի մեր տնտեսությանն ու Ղարաբաղի շահերին: Երրորդները նշում են, որ այս հարցի կարգավորումով՝ Ցեղասպանության ճանաչման գործընթացը չպետք է վնասվի: Չորրորդները համարում են, որ Հայաստանը չպետք է մոռանա նաև Արևմտյան Հայաստանի խնդիրը: Հինգերորդները Արևմտյան Հայաստանի հետ միասին պահանջում են նաև Կիլիկիան:

Մի պահ կարող է թվալ, թե մենք հումոր ենք անում՝ այս մոտեցումներն արձանագրելով: Սակայն ուշադրությամբ կարդալով մի շարք իշխանական և ընդդիմադիր քաղաքական ու կուսակցական գործիչների տեսակետները՝ կարող ենք նշել, որ մեր այսօրվա քաղաքական կյանքում առկա է վերը նշված ողջ սպեկտրը՝ Թուրքիայի հետ հարաբերությունները շուտափույթ կարգավորելու, քիրվայություն անելու կողմնակիցներից մինչև Կիլիկիան ուզողները:

Սա արդեն տրագիկոմեդիա է հիշեցնում: 100 տարի առաջ մենք ունեցանք իսկական ողբերգություն: Դրանից 100 տարի անց՝ 2018 թ.-ին, կանգնած ենք գրեթե նույն խնդրի առջև, սակայն՝ առանց Կիլիկիայի, Արևմտյան Հայաստանի և Նախիջևանի:

Կա այպիսի տեսակետ՝ ի՞նչ կարիք կա նորից ու նորից վերադառնալ մեր պատմության ողբերգական էջերին: Ինչո՞վ դա կարող է մեզ օգնել այսօրվա մեր խնդիրները լուծելու համար: Ասեմ, որ եթե մենք հին դասերից լուրջ հետևություններ չանենք, ապա 90 տարի առաջվա պատմությունը կարող է կրկնվել, քանզի, ինչպես ասում էր հայտնի ամերիկյան իրավաբան և գրող Կլարենս Դարոուն. «Պատմությունը կրկնվում է, և դա նրա թերություններից մեկն է»:

Եվ այսպես, կրկին փորձենք վերհիշել 1918-1920 թթ. մեր պատմության դառը էջերը և կատարել ճիշտ հետևություններ։

1.Հայաստան, 1918թ. հունիս-1919թ. մայիս. պատմական քրոնիկոն

Ավելի քան 500-ամյա ընդմիջումից հետո՝ 1918թ. մայիս 28-ին, ի դեմս առաջին հանրապետության՝ կրկին վերականգնվեց հայկական պետականությունը: 1918թ. հունիսի 4-ին Բաթումում ստորագրված պայմանագրով Հայաստանի տարածքը կազմում էր ընդամենը 12 հազ. քմ, սակայն կյանքը ցույց տվեց, որ այս պայմանագրի կնքումը ճիշտ մարտավարական քայլ էր, քանզի պետք էր ժամանակ շահել: Այդպես էլ եղավ. 1918թ. աշնանը Անտանտայի երկրները 1-ին համաշխարհային պատերազմում հաղթանակ տարան Քառյակ պետությունների հանդեպ (Գերմանիա, Թուրքիա, Բուլղարիա, Ավստրո-Հունգարիա), և նույն թվականի հոկտեմբերի 30-ին պարտված Թուրքիան՝ Մուդրոսյան պայմանագրով, իր զորքերը ստիպված հետ քաշեց մինչև 1914թ.-ին հաստատված ռուս-թուրքական սահմանը: Նույն այս պայմանագրով նախատեսվում էր, որ Թուրքիան իր զորքերը պետք է դուրս բերեր նաև հայկական 6 վիլայեթներից'Վանից, Էրզրումից, Բիթլիսից, Խարբերդից, Դիարբեքիրից և Սվազից:

Թեև Թուրքիայի զորքերը դուրս էին գալիս Անդրկովկասից, սակայն թուրքական բանակի սպայակույտը ազատված տարածքներում կազմակերպում էր մահմեդական մանր-մունր ջոկատներ՝ փորձելով նոր ստեղծված հայկական պետության դեմ զանգվածային պարտիզանական շարժում կազմակերպել: Այս դիմադրությունը շարունակվեց մինչև 1919թ. ապրիլ, և վերջապես հայկական բանակը, անգլիացիների օգնությամբ, իր հսկողության տակ վերցրեց ողջ Արևելյան Հայաստանը' Օլթիից մինչև Նախիջևան՝ մոտ 55 հազար քառ/կմ տարածք:

Հայ-ադրբեջանական հարաբերությունները և անգլիացիների դիրքորոշումը

1-ին համաշխարհային պատերազմի ավարտից հետո, երբ թուրքական զորքերը հեռացան Անդրկովկասից, Ադրբեջանի և Հայաստանի միջև վիճելի տարածքներ էին համարվում հայաբնակ Ղարաբաղը, Զանգեզուրը, Ղազախի սահմանային գավառները, ինչպես նաև խառը բնակչություն ունեցող Շարուրն ու Նախիջևանը:

Միջնորդների, տվյալ դեպքում՝ անգլիացիների, դիրքորոշումը հետևյալն էր.

Շարուրն ու Նախիջևանը պետք է միացվեին Հայաստանին, իսկ Ղարաբաղն ու Զանգեզուրը'Ադրբեջանին: Անգլիացիների այս դիրքորոշումը պայմանավորված էր նրանով, որ Հայաստանը մոտ ժամանակներում պետք է Արևմտյան Հայաստանում նոր տարածքներ ձեռքբերեր, և այդ պատճառով էլ Երևանը պետք է Բաքվին զիջեր Ղարաբաղն ու Զանգեզուրը: Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթանում էր չհայտարարված պատերազմ: Ադրբեջանը «թաքուն» աջակցում էր Նախիջևանի թուրքերի ապստամբությանն ընդդեմ Հայաստանի, իսկ Երևանն էլ, նույնպես «գաղտնի», աջակցում էր Զանգեզուրի ու Ղարաբաղի հայությանը:

Ադրբեջանցիներին հաջողվեց «մաքրել» Նախիջևանը հայերից, իսկ Զանգեզուրում հայերը՝ Գարեգին Նժդեհի գլխավորությամբ, «մաքրեցին» տարածաշրջանը թուրքերից:

Անտանտայի երկրների բոլոր փորձերը՝ հաշտեցնել կողմերին՝ ապարդյուն դուրս եկան, և 1920թ. ապրիլին հայկական բանակը մտավ Ղարաբաղ: Ադրբեջանը փաստացի պարտություն կրեց Հայաստանից և 1920թ. ապրիլին նվաճվեց ռուսական Կարմիր բանակի կողմից ու խորհրդայնացվեց:

Հայ - վրացական հարաբերությունները

1918թ., երբ թուրքական զորքը հեռացավ Լոռիից, հայկական ուժերը՝ Դրոյի գլխավորությամբ, գրավեցին երկրամասը: Ի պատասխան դրա՝ վրացական բանակը մտավ Ջավախք: Եվ 1918թ. դեկտեմբերին սկսվեց հայ-վրացական պատերազմը: Ընդամենը մի քանի օրվա ընթացքում հայկական ուժերը ազատագրեցին Ալավերդին, Բոլնիս-Խաչենը, այնուհետև Շուլավերն ու Սադախլոն: Փաստացի, դեպի Թիֆլիս ճանապարհը մնացել էր բաց: Սակայն Անտանտայի «միջնորդները» թույլ չտվեցին, որ պատերազմը խորանա: 1918թ. դեկտեմբերի 31-ին՝ երկու կողմերի միջև կնքվեց համաձայնագիր, ըստ որի՝ Բորչալուի գավառի հյուսիսային մասը մնում էր Վրաստանի կազմում, իսկ հարավային մասը՝ Հայաստանն էր ստանում։ Դրանց միջև անգլիական զորքերի վերահսկողության տակ ստեղծվում էր «չեզոք գոտի»:

Թեև հայերը կարող էին վրացիներին ավելի մեծ զիջումներ պարտադրել, սակայն Երևանը, դաշնակիցների հորդորով, այդ քայլերին չգնաց: Պատճառը նույնպես հասկանալի էր. Վրաստանը Հայաստանի համար հաղորդակցության իմաստով շատ կարևոր երկիր էր: 1919թ. մարտին վերականգնվեց Հայաստանից դեպի Եվրոպա և Ռուսաստան երկաթուղային հաղորդակցությունը, որն անցնում էր Թիֆլիսով ու Բաթումով: Բացի այդ՝ Հայաստանը չհայտարարված պատերազմի մեջ էր Ադրբեջանի հետ, և հորիզոնում սկսում էր երևալ օրեցօր աճող թուրքական վտանգը:

Հայ - թուրքական հարաբերությունները և Փարիզյան խաղաղության վեհաժողովը

1919 թ. հունվարի 19-ին աշխատանքներն սկսեց Փարիզյան խաղաղության վեհաժողովը, որը, մասնավորապես, պետք է որոշեր նաև Օսմանյան Կայսրության հետագա ճակատագիրը: Հունվարի 30-ին Անտանտայի երկրները վեհաժողովում հաստատեցին Օսմանյան Կայսրության վերացման մասին որոշումը: Այն պետք է բաժանվեր մի քանի մասերի, որոնցից մեկում էլ պետք է հիմնվեր Արևմտյան Հայաստանը: Վեհաժողովում հայերը հանդես էին գալիս 2 պատվիրակությամբ: Մեկը Հայաստանի Հանրապետության պատվիրակությունն էր՝ ՀՅԴ-ական Ավետիս Ահարոնյանի գլխավորությամբ, մյուսը՝ այսպես կոչված ազգային պատվիրակությունն էր՝ Եգիպտոսի նախկին վարչապետ Նուբար փաշայի որդու՝ հայտնի մեծահարուստ և բարերար Պողոս Նուբարի գլխավորությամբ: Նշենք, որ Պողոս Նուբարի գլխավորությամբ ազգային պատվիրակությունը հիմնադրվել էր դեռևս 1912-13թթ, որին աջակցում էր Հայոց կաթողիկոս Գևորգ 5-րդը: Ըստ կաթողիկոսի՝ Պողոս Նուբարը Հայկական հարցի լուծման նպատակով պետք է հանդես գար արևմտյան տերություններին ուղղված խնդրանքներով: Եվ ահա Փարիզյան կոնֆերանսում Պողոս Նուբարը փորձում էր հանդես գալ ողջ արևմտահայության և գաղթականների անունից: Ըստ նրա՝ Հայաստանի Հանրապետությունը սոսկ «Արարատյան հանրապետություն» էր, մինչդեռ իսկական Հայաստանը՝ Արևմտյան Հայաստանն էր, որի շահերի իրական արտահայտիչը հենց Ազգային պատվիրակությունն էր'Պողոս Նուբարի գլխավորությամբ: Ազգային պատվիրակության կարծիքով՝ Հայաստանի Հանրապետության գոյությունն իսկ վնասակար էր համարվում Հայ Դատի համար:

Փաստացի պայքար էր ընթանում, թե ովքեր պետք է կազմավորեն դեռևս չստեղծված «Մեծ Հայաստանի» պետական մարմինները: Տարբեր էին նաև «Մեծ Հայաստանի» սահմանների մասին պատկերացումները: Եթե Ահարոնյանի պատկերացմամբ՝ «Մեծ Հայաստանի» մեջ, Արևելյան Հայաստանից բացի, պետք է ընդգրկվեին նաև արևմտահայկական չորս վիլայեթներ՝ Վանը, Բիթլիսը, Էրզրումն ու Տրապիզոնը, ապա Պողոս Նուբարը պահանջում էր «Ծովից ծով Հայաստան»՝ Կովկասյան Հայաստանը, Արևմտյան Հայաստանի ոչ թե 4, այլ 7 վիլայեթները՝ գումարած Կիլիկիայի 4 սանջակները:

Հայկական երկու պատվիրակությունների բանակցությունների արդյունքում, ի վերջո, 1919թ. փետրվարի 25-ին վեհաժողովին ներկայացվեց հայկական միասնական տարբերակը, որի հիմքում դրված էր Պողոս Նուբարի տարբերակը:

Իսկ ինչպիսի՞ն էին ԱՄՆ-ի ու Անգլիայի տեսակետները՝ հայկական պահանջների նկատմամբ

Ա. ԱՄՆ-ի տեսակետը

Պետք է նշել, որ ԱՄՆ-նախագահ Վուդրո Վիլսոնը հիմնականում բաժանում էր Պողոս Նուբարի տեսակետները: Վիլսոնը հայամետ գործչի համբավ ուներ, և իզուր չէ, որ հայերը հենց ԱՄՆ-ին էին ցանկանում տեսնել «Ծովից ծով Հայաստանի» կերտման հոգատարի դերում: Նկատենք, որ ամերիկավիների հայամետությունը բացատրվում էր ոչ այնքան հումանիտար պատճառներով, որքան ամերիկացիների որոշակի շահերով:

Բանն այն է, որ դեռևս 1909թ. ամերիկյան հայտնի մեծահարուստ Կոլբի Չեսթերը, որը ներկայացնում էր ամերիկյան խոշոր ֆինանսաօլիգարխիկ շրջանակների շահերը, ստացել էր հեռանկարային երկաթգծի կոնցեսիա, որը պետք է անցներ Խարբերդ- Դիարբեքիր-Մոսուլ, Սվազ-Բիթլիս-Վան և Սվազ-Իսքենդերոն ուղիներով: Ամերիկացիներն իրավունք էին ստացել, խոշորամասշտաբ այդ նախագծերի իրականացման նպատակով, շահագործել այդ ուղիների շուրջը տարածված ամբողջ բնական ընդերքը, այդ թվում'հարուստ նավթային դաշտերը: Այդ նախագծերը չիրականացան Գերմանիայի ճնշման պատճառով: Ամերիկացիները հասկացան, որ այս տարածաշրջանում սեփական տնտեսական շահերը կարող են հետապնդել այն դեպքում, եթե երկիրը կարողանա դառնալ լուրջ քաղաքական գործոն: Դա էր հենց այն գլխավոր պատճատներից մեկը, որ 1917թ. ամերիկացիները պատերազմի մեջ մտան Գերմանիայի և Թուրքիայի դեմ: Ամերիկյան քաղաքական վերնախավում այն տեսակետն էր ամրապնդված, թե բոլոր տարածքները, բացառությամբ Մոսուլի, պետք է ընդգրկվեն մեկ միասնական վարչակազմի ներքո: Այսպիսով, օգտագործելով Հայոց ցեղասպանության փաստը՝ ամերիկացիներն առաջ էին քաշում «Ծովից ծով Հայաստան» կերտելու բարոյական իրավունքը՝ նպատակ ունենալով զուգահեռաբար անցկացնել սեփական շահերը:

Բ. Անգլիացիների տեսակետը

Անգլիացիները կտրականապես դեմ էին ամերիկյան գաղափարին, քանզի համարում էին, որ այն իրատեսական չէ։ Մեծ Բրիտանիան այն ժամանակ ավելի լուրջ երկիր էր, քան ԱՄՆ-ը և լրջորեն էր ուսումնասիրել այս տարածաշրջանը:

Անգլիացի քաղաքական հետախույզներ Նոյելը, Վիլսոնը, Հեյը, Բելը և շատ այլ սպաներ, գործուղվելով այս տարածաշրջան, ռազմաքաղաքական, ազգագրական, տնտեսական և այլ տիպի հսկայական հետախուզական տեղեկությունների բազա էին ստեղծել, որի հիման վրա եկել էին հետևյալ եզրակացության.

Հայկական պահանջները'ստեղծել «Ծովից ծով Հայաստան», իրատեսական չեն, քանզի Արևմտյան Հայաստանի վիլայեթներում հայկական տարրը գրեթե վերացել էր Հայոց ցեղասպանության հետևանքով:
Հայկական պահանջները վնասում էին հայ-քրդական հնարավոր դաշինքին, քանզի քրդերը վախենում էին, թե «Ծովից ծով Հայաստանում» իրենք տեղ չէին ունենա:
Հայկական գիգանտ պահանջներից կօգտվեին թուրքերը, և հայ-քրդական հնարավոր դաշինքի փոխարեն նորից կձևավորվի թուրք-քրդական դաշինք՝ ընդդեմ հայերի և եվրոպական տերությունների:
Թուրքերի դեմ պետք է բացել հունական, հայկական, արաբական և քրդական ճակատներ, քանզի միմիայն այդ դեպքում ուժերի հավասարակշռությունը կլինի ի վնաս թուրքերի:
Արևելյան վիլայեթները պետք է բաժանվեն հետևյալ կերպ. Էրզրումի, Տրապիզոնի վիլայեթները՝ դեպի Սև ծով ելքով, պետք է միացվեն Կովկասյան Հայաստանին, իսկ մնացած վիլայեթների հիման վրա պետք է ստեղծել Քրդական ինքնավարություն՝ քրդական ցեղերի համադաշնության ձևով՝ ուղղված թուրքերի դեմ: Միմիայն այդպիսի բաժանման պարագայում է հնարավոր քրդերին համախմբել ընդդեմ թուրքերի:
Այս կետերի չկատարման դեպքում հայկական և քրդական տարածքները անխուսափելիորեն կրկին կհայտնվեն Թուրքիայի վերահսկողության տակ: Եվ պետք է շտապել, քանզի ժամանակը աշխատում է թուրքերի օգտին:
Անգլիացիների ու ամերիկացիների տարբեր տեսակետների, վեճերի հարթեցման նպատակով 1919թ. մարտի 20-ին վեհաժողովը որոշեց հանձնախումբ ուղարկել Մերձավոր Արևելք'Օսմանյան Կայսրությունից անջատվելիք երկրամասերի վիճակը քննելու համար: Իրականում այս հանձնախումբը կազմված էր միայն ամերիկացիներից, և նրանք մեկուկես ամսվա աշխատանքից հետո հանդես եկան Օսմանյան Կայսրության տարածքում ԱՄՆ-ի հոգատարության ներքո երեք պետություն՝ Հայաստան, Թուրքիա և Պոնտոս ստեղծելու առաջարկով: Այստեղ նույնպես նշմարվում էին ամերիկյան շահերը:

Ի պատասխան դրա՝ 1919թ. մայիսի 12-ին Իրաքի բրիտանական վարչակազմի ղեկավարը պաշտոնապես արդեն հաստատեց, որ Մեծ Բրիտանիան դեմ է Վանի, Բիթլիսի, Դիարբեքիրի վիլայեթներում հայկական պետության ստեղծմանը, քանզի դա օգուտ չի բերի ո՛չ հայերին, ո՛չ քրդերին, ո՛չ էլ եվրոպական տերություններին:

Անգլիացիների այս տեսակետը հաշվի չառան Անտանտայի մյուս անդամները, և 1919թ. մայիսի 14-ին այսպես կոչված «4-ի խորհուրդը» Փարիզյան վեհաժողովում որոշում կայացրեց ԱՄՆ-ին տրամադրել Հայաստանի կառավարման մանդատ:

Այսպիսով, հայկական պետության տարածքների հարցը մնաց անորոշ: Հայերը կտրականապես հրաժարվում էին Վանն ու Բիթլիսը հանձնել քրդերին, իսկ քրդերն էլ հրաժարվում էին այս տարածքները հայերին վերադարձնել: Այս իրավիճակից միակ շահողը դարձան թուրքերը:

Թուրքիայի հանդեպ ատելությամբ լցված անգլիացի հանրահայտ հետախույզ մայոր Նոյելը նշում էր. «Հայերն ու քրդերն ապացուցեցին, որ անխոհեմությունը նույնպես կարող է լինել քաղաքական կատեգորիա»:

1919թ. մայիսի 16-ին հունական զորքերն, Անտանտայի երկրների աջակցությամբ, մտան Արևմտյան Անատոլիա: 3 օր անց՝ մայիսի 19-ին, Ստամբուլից Անկարա եկավ Մուստաֆա Քեմալ փաշան, որպեսզի վերականգնի թուրքական ազգային շարժումն ընդդեմ հույների և Անտանտայի երկրների: Եվ այդ ժամանակվանից Թուրքիայում սկսվեց, այսպես կոչված, քեմալական շարժումը:

Եզրակացություններ

1918-1919 թթ. իրադարձությունները ցույց տվեցին, որ հայկական ուժերը հաջող էին գործում Կովկասում, իսկ Ադրբեջանի կողմից չհայտարարված պատերազմը թույլ չէր տալիս, որ հայերը կարողանային ազատորեն գործել Արևմտյան ճակատում: Հաշվի առնելով այս հանգամանքը՝ հայերը պետք է ոչ թե «Ծովից ծով Հայաստանի» մասին երազեին, այլ չափավոր պահանջներով բավարարվելով՝ ընդունեին անգլիացիների առաջարկը: Չմոռանանք, որ Ադրբեջանի պարտությունից հետո՝ Երևանը վերահսկում էր Ղարաբաղից մինչև Օլթի ընկած տարածքները: Համաձայնելով Էրզրումի և Տրապիզոնի վիլայեթների միացմանը'Հայաստանը կունենար ելք դեպի Սև ծով: Եվ դժվար էր ասել, թե ինչպես կզարգանար քեմալական շարժումը:
Ճիշտ է, այսօր «եթե»-ներով վերլուծելը հեշտ է, սակայն մեկ բան իսկապես ապշեցնում է. ինչը՞ կարող էր Պողոս Նուբարին և Հայաստանի քաղաքական վերնախավին համոզել, թե մի հզոր երկիր կարող էր փաստացի գրավել Արևմտյան Հայաստանը, այնտեղի քրդերին ու թուրքերին կոտորեր ու տեղահաներ, և դրանից հետո հայ փախստականներին հրավիրեր'վերականգնելու հայկական պետականությունը: Այն, որ գիտաֆանտաստիկ ծրագրերին հայ քաղաքական վերնախավը հավատում էր՝ փաստ է, որի վկայությունն է այն թաքնված մրցակցությունը, որ կար Պողոս Նուբարի և Հայաստանի այն ժամանակվա քաղաքական վերնախավի միջև՝ դեռևս չստեղծված «Մեծ Հայաստանի» իշխանության ձևավորման համար:
Այն ժամանակվա որոշ անգլիացի հետազոտողներ նշում էին, թե քրդերն ու հայերը ունեն մեկ ընդհանուր հայտարար՝ երկուսն էլ զուրկ էին պետական մտածողությունից։ Քրդերը՝ իրենց նեղ ցեղային գիտակցության, իսկ հայերը՝ ավելի քան 500 տարի օտարի լծի տակ ապրելու պատճառով: Թե ի՞նչ ցույց տվեց 1918-20 թթ. Ժամանակահատվածը՝ թողնենք առանց մեկնաբանության:
Պետական մտածողության բացակայությունը հայերիս մոտ խորը արմատներ ունի, որտեղից էլ դուրս են գալիս 2 ծայրահեղ արժեհամակարգեր՝ մեկը«Ծովից ծով Հայաստանի» պահանջը, և մյուսը՝ թուրքերի հետ ամեն գնով քիրվայություն անենք, որպեսզի նրանցից մեր անվտանգությունն ապահովենք մոտեցումը: Այս երկու ծայրահեղ գաղափարներն էլ ազգակործան բնույթ ունեն: Ընդ որում, Նյուտոնի 3-րդ օրենքի համաձայն՝ այս երկու ազգակործան հոսանքներն իրար հարկավոր են, քանզի մեկն առանց մյուսի՝ չի գոյատևի:
Եվ ուրեմն, այսօրվա մեր սերնդի նպատակն է՝ այս երկու հոսանքներն էլ հեռացնել մեր քաղաքական կյանքից, քանզի այլընտրանք չունենք: Հակառակ դեպքում՝ նոր «Պողոս Նուբարներ» ու նոր «Ղուկաս Ղուկասյաններ» կծնվեն ու մենք հեռանկար չենք ունենա: Իսկ ինչպե՞ս մեր այսօրվա անկախ պետության շրջանակներում ձևավորել իրատեսական, զուրկ ամեն տեսակ ծայրահեղություններից մտածողություն և ժամանակակից պետություն կառուցել։ Ահա ա՛յս խնդիրն է, որ դրված է մեր սերնդի առջև: Իսկ թե ե՞րբ կլուծվի այս հարցը, և կլուծվի՞ արդյոք՝դրանից է կախված, ըստ իս, մեր ժողովրդի վաղվա օրը:

Երվանդ Բոզոյան

«Դիալոգ» հայկական փորձագիտական կազմակերպության նախագահ

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan