Էլթոն Ջոնի ձայնն ու հմայքը առեղծվածային է. Տեսանյութ
1970-ականներին նա արդեն խենթացնում էր ռոքի սիրահարներին, թեև դեռ չուներ ասպետի կամ կայսրության կավալերի կոչումները:
Բրիտանացի ռոք երգչի, կոմպոզիտորի ու դաշնակահարի ձայնասկավառակների վաճառքը հետագայում հասավ 250 միլիոնի:
Էլթոն Ջոնի ձայնն ու հմայքը առեղծվածային է. խորը զգացմունքայնության, միաժամանակ՝ խիստ զսպվածության համադրություն է նրա կատարողական արվեստը:
Հենց դա՛ է ինձ գերում:
Այս տեսահոլովակը հին է, բայց տեսեք, թե որքան ճշգրիտ է մշակված ամեն բան. տարբեր ձայների, շարժման, պլաստիկայի, կեցվածքի մի շքեղ հանդիսանք է:
Անհնար է չհիանալ...
71-ամյա Էլթոն Ջոնը ժամանել է Հայաստան...
Կիմա Եղիազարյանի ֆեյսբուքյան էջից