Ի նշան բողոքի փակվել են Երևան-Սևան-Մարտունի, Երևան-Մեղրի ճանապարհները. Փաշինյանի իշխանության որոշման դեմ ժողովրդական ընդվզումը ծավալվում է Մեր պատմությունը հիմա գրում են թուրքերը․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Սամվել Հակոբյանի ելույթը Լոս Անջելեսում միջոցառման ժամանակ (տեսանյութ)
25
Հայաստան–Իրան ճանապարհին ոստիկանները բերման ենթարկեցին Գերասիմ Վարդանյանին Երևանում նույնպես փողոցներ են փակվել Ոստիկանները փորձում են բացել Ապարան-Վանաձոր ճանապարհի Ալագյազի հատվածը Չուշացան Ալիևի նոր հրամաններն «իր Նիկոլին». հլա շուտ փոխե՛ք Սահմանադրությունն, արա՛... Քաղաքացիները փակել են Գյումրի-Երևան ճանապարհը Դասադուլ են անում սահմանապահ Բաղանիսի դպրոցի աշակերտները Ինչու է Աննա Հակոբյանը գնում Գյումրի․ մանրամասներ Նախագահ Ռոբերտ Քոչարյանը տիկնոջ՝ Բելլա Քոչարյանի հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր Ադրբեջանն իր սահմանագծման գործընթացը Նիկոլ Փաշինյանի ձեռքերով է անում. ՊՆ զորամիավորումը պետք է պահանջի գրավոր հրաման. Սեյրան Օհանյան Կիրանցի հատվածում փակ է Հայաստան-Վրաստան մայրուղին Պատերազմ Արցախում
Հայաստան–Իրան ճանապարհին ոստիկանները բերման ենթարկեցին Գերասիմ Վարդանյանին Մենք միշտ Հայոց ցեղասպանության ողբերգությունն ընդունել ենք որպես մեր սեփական ցավը. Զախարովա Երևանում նույնպես փողոցներ են փակվել Ոստիկանները փորձում են բացել Ապարան-Վանաձոր ճանապարհի Ալագյազի հատվածը Չուշացան Ալիևի նոր հրամաններն «իր Նիկոլին». հլա շուտ փոխե՛ք Սահմանադրությունն, արա՛... Կարծես թե վերջապես բողոքը դուրս է գալիս Տավուշի սահմաններից․ Քրիստինե Վարդանյան Ի նշան բողոքի փակվել են Երևան-Սևան-Մարտունի, Երևան-Մեղրի ճանապարհները. Փաշինյանի իշխանության որոշման դեմ ժողովրդական ընդվզումը ծավալվում է Քաղաքացիները փակել են Գյումրի-Երևան ճանապարհը Դասադուլ են անում սահմանապահ Բաղանիսի դպրոցի աշակերտները Ինչու է Աննա Հակոբյանը գնում Գյումրի․ մանրամասներ Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ» Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով». «Փաստ» Դե, հայրենազրկում է, էլի, ինչ է եղել, որ.... «Փաստ» Մեր պատմությունը հիմա գրում են թուրքերը․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) «Քարֆուրի» ֆրանսիացի տերերը որոշել են հեռանալ Հայաստանից Գուցե եզրակացություն անե՞ք.... Սամվել Հակոբյանի ելույթը Լոս Անջելեսում միջոցառման ժամանակ (տեսանյութ) Բագրատ Սրբազանը նախանշեց առկա բոլոր տարաձայնությունների հաղթահարման հնարավորությամբ այժմյան պայքարի հստակ ուղին․ Ոսկանյան Նախագահ Ռոբերտ Քոչարյանը տիկնոջ՝ Բելլա Քոչարյանի հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր Ադրբեջանն իր սահմանագծման գործընթացը Նիկոլ Փաշինյանի ձեռքերով է անում. ՊՆ զորամիավորումը պետք է պահանջի գրավոր հրաման. Սեյրան Օհանյան Մեր հերոսները չեն նահատակվել, որ այս դասալիքները սահմանին սյուներ դնեն ու առեւտուր անեն.Աղեկյան (տեսանյութ) Կիրանցի հատվածում փակ է Հայաստան-Վրաստան մայրուղին Այս պրոցեսը Հայաստանին չի տանում խաղաղության. Սերժ Սարգսյան Հայաստանը ծովից ծով էր, իսկ այսօր «հարցազրույցից հարցազրույց» Էրդողանը դիմեց Փաշինյանին և դրական արձագանք ստացավ․ ի՞նչ է սպասվում մեզ Նա արդեն հատել է բոլոր կարմիր գծերը. Պետդումայի նախագահը՝ Ալեն Սիմոնյանին «Մայր Հայաստան» շարժման ներկայացուցիչների այցը Ծիծեռնակաբերդի հուշահամալիր Այս իշխանություններին հասկանալու համար պետք է հետևել Ալիևի ու Էրդողանի հայտարարություններին. Թևանյան (տեսանյութ) Պետք է փակել ամոթի, նվաստացումների ու պարտությունների այս էջը ՀՀ Սահմանադրությունը անհամատեղելի է խաղաղության պայմանագրի հետ. Ալիևի ներկայացուցիչ

Բրյուսելում տեղի է ունեցել Արման Թաթոյանի հատուկ հանդիպումը շուրջ 30 միջազգային իրավապաշտպան կազմակերպության հետ

Աշխատանքային այցով Բրյուսելում գտնվող ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը երեկ հանդիպել է շուրջ 30 միջազգային իրավապաշտպան կազմակերպության հետ:
Հանդիպումը հատուկ կազմակերպվել էր և մասնակիցներն ի սկզբանե հրավիրվել էին Մարդու իրավունքների պաշտպանի հետ հանդիպելու ու քննարկում ունենալու համար: Այսպիսի ֆորմատով հանդիպումն ուներ աննախադեպ բնույթ: Այն կազմակերպվել էր Հայաստանի եվրոպացի բարեկամներ կազմակերպության աջակցությամբ:
Դրանց թվում են Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցը, Խոշտանգումների զոհերի ռեաբիլիտացիայի միջազգային կազմակերպությունը, Բաց հասարակության եվրոպական քաղաքականության ինստիտուտը և այլն: Հանդիպմանը մասնակցել են նաև Եվրամիության ներկայացուցիչներ:
Քննարկմանը Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը նեկայացրել է «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» նոր օրենքի կարգավորումներ: Հատուկ ընգծվել է, որ նոր օրենքը նաև նպատակ ունի բարձրացնելու Հայաստանում օմբուդսմանի հաստատության ինստիտուցիոնալ դերը երկրի իրավական համակարգում: Դրանից բացի, քննարկվել է մարդու իրավունքների հետ կապված իրավիճակը Հայաստանում ինչպես նաև Մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքն այդ ոլորտում: Արման Թաթոյանի կողմից կարևորվել է աշխատանքը հասարակական կազմակերությունների և լրագրողների հետ: Մասնավորապես, քննարկվել է ՀԿ-ների հետ աշխատանքի նոր սկզբունքները, որ դրված են օրենքում:
Մանրամասն քննարկվել են նաև Արցախի Մարդու իրավունքների պաշտպանի մասնակցությանն ու դեպի Արցախ այցերին վերաբերող հարցեր: Ա.Թաթոյանը մանրամասն ներկայացրել է Արցախի օմբուդսմանի զեկույցները, դրանցում տեղ գտած՝ դաժանությունների վերաբերյալ փաստերը: Մասնավորապես, մասնակիցների մեկը հարցրել է Ա.Թաթոյանի կարծիքը այսպես կոչված Բաքվի պլատֆորմի մասին: Դրան, Արման Թաթոյանի կողմից պատասխան է տրվել, որ այն իրական չէ և չի կարող ընդունելի լինել, երբ ապրիլյան պատերազմն ակնհայտորեն ցույց տվեց, որ դաժան սպանությունները կապված էին միայն այն փաստի հետ, որ մարդիկ հայ են: Ադրբեջանում այնքան մեծ է ատելության մակարդակը հայերի նկատմամբ, որ չի կարող լինել իրական պլատֆորմ հենց այն էլ Բաքվում: Այսպիսի դիրքորոշումը հիմնավորվել է կոնկրետ օրինակներով Արցախի մարդու իրավունքների պաշտպանի զեկույցից: Մյուս հարցին ի պատասխան Արման Թաթոյանն ընդգծել է նաև, որ պատրաստ է Հայաստանի վերաբերող հարցերի հետ կապված հանդիպել, բայց սկզբունքային դիրքորոշում է այն, որ Արցախին առնչվող հարցերով պետք է բացառապես մասնակցի քննարկումների Արցախի Մարդու իրավունքների պաշտպանը, քանի որ մարդու իրավունքների հետ կապված հարցերը որևէ կապ չունեն քաղաքականության հետ: Դրանից բացի, Ա.Թաթոյանը կարևորել է լրագրողների աշխատանքը Արցախում և նշել, որ հիմա էլ ավելի պետք է ակտիվացնել աշխատանքը որպեսզի ակտիվանան այցերը Արցախ: Եվս մեկ անգամ կարևորվել այն սկզբունքը, որ մարդու իրավունքները սահմաններ չեն ճանաչում և արցախի քաղաքացիական հասարակության ու ժողովրդավարական ինստիտուտները պետք է ներգրավված լինեն բոլոր միջազգային հանդիպումներում:
Մասնակիցները բարձր են գնահատել քննարկումը Մարդու իրավունքների պաշտպանի հետ, նրա ակտիվ աշխատանքը թե՛ երկրի ներսում, թե՛ միջազգային մակարդակի հանդիպումներին և պատրաստակամություն հայտնել համագործակցել առանձին ուղղություններով և շարունակել նամանատիպ քննարկումները:

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan