Սիթիում միջատների առկայության հետքերով. Սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն
Երեկ Zham.am -ը հրապարակել էր ֆեյսբուքյան օգտատերերից մեկի գրառումը և տեսանյութը՝ Սիթիի ընդեղենի բաժնում միջատների առկայության մասին: Սննդի անվտանգության պետական ծառայությունից արձագանքել են. ներկայացնում ենք ստորև.
«Բողոքին արդեն ընթացք է տրվել, արդյունքների մասին կտեղեկացնենք լրացուցիչ: Խախտումներ հայտնաբերելու դեպքում խնդրում եմ զանգահարել ՀՀ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության թեժ գծին 012 906090 կամ 010 206040 հեռախոսահամարներով կամ գրել [email protected] պաշտոնական էլեկտրոնային փոստին՝ ուղարկելով նկարներ և տեսանյութեր»:
Անուշ Հարությունյան