Սերժ Սարգսյանն անձնական վրեժ լուծեց Սամվել Բաբայանից. Ավետիք Իշխանյան (Տեսանյութ)
Այսօր Հայելի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը իրավապաշտպան Ավետիք Իշխանյանն ու ԳԽ նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը, խոսելով Հայաստանում քաղբանտարկյալների հարցի շուրջ իրականացվող բողոքի ակցիաներից, նշեցին, որ անկախ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի ասածից, թե Հայաստանում քաղբանտարկյալներ չկան, միևնույն է դա այդպես չէ:
Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանի կարծիքով Նիկոլ Փաշինյանը չի կարող դատավորներին իր մոտ կանչել և ձեռքը սեղանին խփելով՝ ասել՝ քաղբանտարկյալների խափանման միջոցները պետք է փոխվեն:
Ազատ Արշակյանն էլ վստահ է, որ քաղբանտարկյալների հարցը հանգիստ կարող է լուծվել. «Հայաստանի վրա թողնում են քաղաքական կալանավորների բիծը, և դա ինչքան երկար տևի, այնքան վատ»:
Առավել մանրամասն՝ Hayeli.am-ի տեսանյութ.