Լևոն Երանոսյանն ու Վարդան Եղիազարյանը ազատվել են ոստիկանությունում ծառայությունից
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է հրամանագիր Աղասի Կիրակոսյանին Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի տեղակալ նշանակելու, Լևոն Երանոսյանին Հայաստանի Հանրապետության ոստիկանության զորքերի հրամանատարի պաշտոնից և Հայաստանի Հանրապետության ոստիկանությունում ծառայությունից ազատելու, Վարդան Եղիազարյանին Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի տեղակալի պաշտոնից և Հայաստանի Հանրապետության ոստիկանությունում ծառայությունից ազատելու և Հովհաննես Քոչարյանին Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի տեղակալ նշանակելու վերաբերյալ:
Zham.am