Неблагодарность в отдельных случаях становится похожей на предательство Смена власти в Ереване, смена власти в Армении – Андраник Теванян: Видео О партии войны и поражения
20
Совбез ООН «выходит из Армении»? Госдеп США подтвердил: «Прозападный вектор Никол Пашиняна» в действительности является политикой тотального подчинения Армении воли официальной Анкары К чему готовит Пашинян армянский народ Турция сама создала прецедент Посол США лишь озвучила то, на что дал своё согласие Пашинян Реальная капитуляция обсуждается в эти дни в Вашингтоне Турецкая Армения: о чём на самом деле ведёт переговоры Пашинян в Вашингтоне и Брюсселе ДЕКЛАРАЦИЯ народного движения «Мать Армения» Переговоры о ликвидации Происходящее в Лачинском коридоре - прямое следствие того, что заявление от 9 ноября 2020 года более не существует Война в Арцахе
Неблагодарность в отдельных случаях становится похожей на предательство Совбез ООН «выходит из Армении»? Смена власти в Ереване, смена власти в Армении – Андраник Теванян: Видео Госдеп США подтвердил: «Прозападный вектор Никол Пашиняна» в действительности является политикой тотального подчинения Армении воли официальной Анкары Где и когда было решено, что в Армении должна быть создана многотысячная азербайджанская община, а сама Республика должна войти в союз с Турцией и Азербайджаном К чему готовит Пашинян армянский народ Турция сама создала прецедент Посол США лишь озвучила то, на что дал своё согласие Пашинян Реальная капитуляция обсуждается в эти дни в Вашингтоне Турецкая Армения: о чём на самом деле ведёт переговоры Пашинян в Вашингтоне и Брюсселе ДЕКЛАРАЦИЯ народного движения «Мать Армения» От истории совместных побед в прошлом - к безопасному будущему. Акция в память о героях Великой Отечественной войны Переговоры о ликвидации Происходящее в Лачинском коридоре - прямое следствие того, что заявление от 9 ноября 2020 года более не существует О партии войны и поражения Запад рушит систему безопасности Армении руками ее же властей – политолог Армения отказывается от легитиной возможности ввода войск и военной техники в регион: политолог "АРМЕНИЯ ИСЧЕЗНЕТ С КАРТЫ МИРА", ИЛИ КАКОЙ ПЛАН ПОДГОТОВИЛИ ДЛЯ ПАШИНЯНА НА ЗАПАДЕ «Лист» Лаврова в заваренной Николом Пашиняном каше Пашинян не в состоянии изменить ситуацию, его уже списали – Ерванд Бозоян «102 военная база сама себя не закроет, ОДКБ само «из Армении не выйдет», как и российские миротворцы сами себя не выведут из Арцаха» Оппозиция Армении в пух и прах разнесла Пашиняна за нагнетание «антирусской истерии»: Царьград Депутат из оппозиции Армении обвинил Пашиняна в нагнетании «антироссийской истерии» – ТАСС Никол Пашинян превратил Армению в предмет торга – Андраник Теванян. Видео Каждая услуга имеет свою цену Алиев цинично предложил Армении принять «азербайджанских беженцев» в обмен на присутствие «армян в Карабахе» Армения на пороге большого испытания и большой разборки Не будет Армении - значит не станет субъекта, который может призвать к ответственности Когда государство в плену у невежд «Нет майдану в Армении!»: антиукраинская акция у памятника Вазгену Саркисяну

Իրավապաշտպաններ. Խախտվել է Սասնա Ծռերի արդար ու անաչառ դատավարության իրավունքը

Amnesty International և Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպությունների ներկայացուցիչները պատասխանել են Ամերիկայի Ձայնի հարցերին քաղաքական բանտարկյալներ ձակերպմանն ու այդ առումով Սասնա Ծռեր խմբի անդմաների գործին․

Միջազգային իրավապաշտպան կառույցներն անդրադարձել են Հայաստանում հեղափոխությունից հետո հաճախակի արծարծվող քաղաքական բանտարկյալների ու մասնավորապես «Սասնա Ծռեր» խմբի անդամների հետ կապված հարցերին: Ինչպես հայտնի է, վերջիններիս կողմնակիցները նոր ձևավորված իշխանություններից պահանջում են փոխել վերջիններիս խափանման միջոցն ու ազատ արձակել՝ դատական գործընթացին ազատության մեջ մասնակցելու համար, իսկ դատական մարմինները շարունակաբար մերժում են այս առնչությամբ հայցադիմումները:

Միջազգային իրավապաշտպանները նախ անդրադարձել են քաղբանտարկյալ սահմանմանը և արձանագրել, որ իրավական առումով չկա վերջնական սահմանում քաղաքական բանտարկյալներ ձևակերպման մասին:

«Միջազգային իրավունքում չկա վերջնական համաձայնություն քաղաքական բանտարկյալներ եզրի վերաբերյալ: Այն ավելի շատ քաղաքական եզր է, քան իրավական: Amnesty International-ն օգտագործում է իր սեփական սահմանումը, որը կոչվում է խղճի բանտարկյալներ»,-ասում է Amnesty International ներկայացուցիչ Լևան Սաթիանին:

«Չկա քաղբանտարկյալների գծով համընդհանուր եզր, և սա այն եզրը չէ, որ HRW օգտագործում է, սակայն Եվրախորհուրդն առաջ է քաշել մի շարք հիմնական սկզբունքներ՝ փորձ անելով համախմբել քաղբանտարկյալ սահմանումը հրապարակված զեկույցում ու խորհրդարանական վեհաժողովի բանաձևում, որն ընդունվել է 2013 թվականին»-նշում է Human Rights Watch ներկայացուցիչ Գեորգի Գոգիան:

Այդ սկզբունքները ներառում են դեպքեր, երբ ձերբակալությունը խախտում է Մարդու իրավունքների պաշտպանության եվրոպական կոնվենցիան և դրա արձանագրությունները կամ եթե անձի ձերբակալությունն ունի քաղաքական դրդապատճառներ: Բացի այդ, քաղաքական բանտարկյալներ են համարվում, ըստ Եվրախորհրդի բանաձևի, խտրականությանը կամ անարդար դատավարությանն առնչվող քաղական դրդապատճառներով ձերբակալված անձինք:

Սասնա Ծռերի դեպքերի կապակցությամբ իրավապաշտպանները համակարծիք են, որ այս գործով մեղադրական աթոռին գտնվող անձանց արդար դատավարության իրավունքը խախտված է և իրականացված հետաքննությունը միակողմանի էր ու հեռու անաչառ կոչվելուց:

«Մենք գտնում ենք, որ այնտեղ առկա են ազատ արդար դատավարության հետ կապված խնդիրներ, ու մենք կարող ենք արձանագրել, որ դատավարությունների ընթացքում նրանց արդար դատավարության իրավունքները խախտվել են»,-նշում է Սաթիանին:

«Սասնա Ծռերի գործի շրջանակում շատ հիմնավորված կարծիքներ են հնչել այս խմբի արդար դատաիրավական գործընթացի խախտումների մասին և անգամ խմբի անդամների ու պաշտպանների նկատմամբ դատարանի շենքում բռնության դեպքերի մասին»,-նշում է Գիորգի Գոգիան: Վերջինս գտնում է, որ իշխանությունները պարտավոր են հետաքննել այս տեղեկությունը և պատժել մեղավորներին:

Սակայն իրավապաշտպան կազմակերպությունները չեն կարող դիմել ձերբակալված խմբի անդամներին ազատ արձակելու կոչով: Հիմնական պատճառը 2016 թվականին ոստիկանական գնդի գրավման ժամանակ գրանցված բռնությունն էր, որի արդյունքում եղել են զոհեր և վիրավորներ: Amnesty International-ն ընդգծում է, որ այդ պատճառով կազմակերպությունը չի կարող դիտարկել Սասան Ծռեր խմբի անդամներին որպես խղճի բանտարկյալներ:

«Մենք չենք կարող կոչ անել ազատել ձերբակալվածներին, քանի որ իրադարձություններում առկա էին բռնության դեպքեր: Դա է Amnesty International-ի դիրքորոշումը»,-նշում է Amnesty International ներկայացուցիչը:

Իսկ HRW-ի ներկայացուցչի կարծիքով էլ անհրաժեշտ է հստակ տարանջատել բռնություն կիրառողներին, ովքեր մեղադրվում են ծանր հանցագործությունների մեջ, ցույցերին մասնակցող կամ կոչերով հանդես եկող նրանց աջակիցներից, ում նկատմամբ հնարավոր է կիրառել խափանման միջոցի փոփոխություն:

«Սասնա Ծռերի գործով պետք է հստակ տարանջատել նրանց, ովքեր գրավել են զորամասը, պատանդներ վերցրել, որի արդյունքում եղել են զոհեր, և նրանց, ովքեր մասնակցում էին խաղաղ ցույցերին կամ աջակցում էին խմբին: Բռնություն կիրառած խմբի պարագայում պետք է սպասել դատարանի որոշմանը: Սակայն պետք է ապահովված լինի նրանց արդար դատավարության իրավունքը»,-ընդգծել է Human Rights Watch ներկայացուցիչը:

Երկու իրավապաշտպաններն էլ արձանագրում են, որ Սասնա Ծռեր խմբի անդամների հետագա ճակատագիրը պետք է որոշի Հայաստանի դատարանը:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan