1 USD = 0 AMD
1 EUR = 0 AMD
1 RUR = 0 AMD
«Կլասիկ ցավը տանելուց» մինչև «Աշոտյան, դուք սիրելու բա՞ն եք, որ ձեզ սիրենք». տարվա քաղաքական մտքի գոհարները Լեւոն Մնացականյանն ազատվեց պաշտոնից (Տեսանյութ) Հունգարիայում անհանգիստ է. բողոքի ցույցեր «ստրկական օրենքի» դեմ (տեսանյութ) Բոլոր դեմոկրատիաները երջանիկ ու նման են իրար, իսկ ամեն մի բռնապետություն յուրովի է իր ժողովրդին տանում դեպի անդունդ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը հաստատեց Հայաստանում ԱՄՆ-ի նոր դեսպանի թեկնածությունը Մարիա Զախարովան այն մասին՝ թե ինչու ՌԴ-ից Նիկոլ Փաշինյանին չեն շնորհավորել ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ Ռուսական կողմը կանի ամեն հնարավորը Երևան-Բաքու երկխոսության հասնելու համար. Լավրով Նիկոլ Փաշինյանի խոսնակը՝ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հայտարարության մասին Այժմ բարենպաստ իրադրություն է ղարաբաղյան խնդրի կարգավորման համար. Ալիև Նազարբաևը Բելառուսի թեկնածուին իր աջակցությունն է հայտնել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնի համար պայքարում
ԼՐԱՀՈՍ
Վերջին անգամ եմ դիմում ձեզ այս աշխատասենյակից. Էդուարդ Շարմազանով (տեսանյութ) «Կլասիկ ցավը տանելուց» մինչև «Աշոտյան, դուք սիրելու բա՞ն եք, որ ձեզ սիրենք». տարվա քաղաքական մտքի գոհարները Լեւոն Մնացականյանը նշանակվել է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն Ջալալ Հարությունյանը նշանակվել է Արցախի ՊԲ շտաբի պետ ՌԴ-ից ներմուծումը սահմանափակվել է ՀՀ տարածք ՀԾԿՀ-ն համաձայնություն է տվել «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի 2019-2021 թթ. 29 մլրդ 598,4 մլն դրամ ծավալով ներդրումային ծրագրին Մարդու իրավունքների պաշտպանն այցելել է Ռոբերտ Քոչարյանին Լեւոն Մնացականյանն ազատվեց պաշտոնից (Տեսանյութ) Արցախի դրոշով «Արսենալ»-«Ղարաբաղ» խաղին խաղադաշտ ներխուժած հայ երկրպագուն արդեն ազատ է. FAF (լուսանկար) Հունգարիայում անհանգիստ է. բողոքի ցույցեր «ստրկական օրենքի» դեմ (տեսանյութ) Հիմա ծառայության մեջ եմ, բայց կարող է՝ մի օր էլ ես ազատվեմ, «վեչնի» հո մենք չե՞նք մնալո.Օգանովսկի ՌԴ դեսպանատունը կոչ է անում չքաղաքանացնել Գյումրիում կատարված սպանությունը Այսօր 102-րդ ռազմաբազայի ուղղությամբ քարեր չեն նետում և դա պայմանավորված չէ կատարված հանցանքի ծավալով զուտ քաղաքական մոտեցման արդյունք է Բոլոր դեմոկրատիաները երջանիկ ու նման են իրար, իսկ ամեն մի բռնապետություն յուրովի է իր ժողովրդին տանում դեպի անդունդ Փաշինյանին ու նրա թիմին քննադատած ՀՀԿ-ականների նկատմամբ ճնշումը նոր թափ է հավաքել Փաշինյանը չգիտի` ինչպես զսպել թիմակիցների մեծ ախորժակը. բոլորն էլ ուզում են «չալաղաջ տեղերից» բաժին ունենալ Ռևերանս. Ծառուկյանը վերջնական որոշել է, թե ով է լինելու ԱԺ փոխնախագահ Հայտնի է թե ով կփոխարինի Լևոն Մնացականյանին ԱՀ ՊԲ-ի պաշտոնում Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը հաստատեց Հայաստանում ԱՄՆ-ի նոր դեսպանի թեկնածությունը Ո՞վ է Բակո Սահակյանին գործուղել Երևան՝ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը Անհեթեթություն է։ Բակո Սահակյանին փոխարինելու համար ընտրություններ պետք է լինեն. Արայիկ Հարությունյան ՌԴ-ն դեռ չի շնորհավորել Փաշինյանին, և չնայած պնդումին, որ ԱԺ ընտրությունները Պուտինը չպետք է շնորհավորի, 2017-ի ընտրու­թյուններից 1 օր հետո նա շնորհավորել է ՀՀԿ-ին ու Ս. Սարգսյանին Բակո Սահակյանի ու Նիկոլ Փաշինյանի հանդիպմանը, հավանաբար, կհետևեն Արցախում պաշտոնանկությունները Ճանապարհի մերկասառույցի պատճառով խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում. բախվել են Opel-ն ու մարդատար ավտոբուսը. կան զոհեր Մարիա Զախարովան այն մասին՝ թե ինչու ՌԴ-ից Նիկոլ Փաշինյանին չեն շնորհավորել ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ Ինչո՞ւ Ֆելիքս Ցոլակյանը չի կարող զբաղեցնել ԱԱԾ պետի պաշտոնը Ռուսական կողմը կանի ամեն հնարավորը Երևան-Բաքու երկխոսության հասնելու համար. Լավրով Ո՞նց բարձրացնենք աշխատավարձերը, ի՞նչ է, իրենք արտոնյալնե՞ր են. Նիկոլ Փաշինյան ԵԽԽՎ հանձնաժողովում նշվել է, որ իշխանության ստացած բարձր քվեն չպետք է դառնա քաղաքական հաշվեհարդարի թեմա.Ա.Հովհաննիսյան Ռուսական ռազմաբազայի զինծառայողի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը. Դատական դեպարտամենտ Նիկոլ Փաշինյանի խոսնակը՝ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հայտարարության մասին Ի՞նչի մասին է խոսել Նիկոլ Փաշինյանը ընտրություններից հետո՝ կառավարության առաջին նիստին. որոնք են առաջնային լուծման խնդիրները Ավան վարչական շրջանը նոր ղեկավար ունի. նրան ներկայացրել է Հայկ Մարությանը ՀՀ Ոստիկանության արձագանքը ԱՄՆ դեսպանության զգուշության կոչին Այժմ բարենպաստ իրադրություն է ղարաբաղյան խնդրի կարգավորման համար. Ալիև Նազարբաևը Բելառուսի թեկնածուին իր աջակցությունն է հայտնել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնի համար պայքարում Հայաստանը թշնամական միջավայրում է հայտնվում արդեն ԱՊՀ երկրների ղեկավարների անձնական շարժառիթներով Արմեն Գևորգյանի վերաբերյալ որոշումը կհրապարակվի վաղը Արագածի տարածաշրջանում բուք է. տեղումներ ձյան տեսքով հայաստանյան ճանապարհներին Բակո Սահակյանը հանդիպել է Նիկոլ Փաշինյանի հետ «Ամենակողմ» պատգամավորը Շիրակ Թորոսյանն է, «ամենադեմը»՝ Արամ Սարգսյանը, ամենահետաքրքրասերն էլ Միքայել Մելքումյանն է Արշավիր Ղարամյանը և Վիտալի Բալասանյանը մասնակցել են զոհված ազատամարտիկի տարեդարձի միջոցառմանը Ռոսատոմն Ադրբեջանին առաջարկել է ԱԷԿ-ի շինարարության նախագիծ իրականացնել Ի՞նչ եք ձեր կյանքում արել Նիկոլի հետ քայլելուց զատ, որ թույլ եք տալիս ձեզ ինչ֊որ պիտակավորումներ անել, թե ով համապատասխան level ունի, իսկ ով՝ ոչ Լևոն Մնացականյանը խանգարում է «Բոլթոնի պլանի» իրագործմանը ԱԺ-ում 4-5 կուսակցության փոխարեն` ընդամենը 3-ը, և ռեյտինգային ընտրակարգով առոք-փառոք ընտրված նոր «հեղափոխական» բարոններ Արմեն Գևորգյանի գործով դատական նիստն ընդմիջվեց. պաշտպանը մանրամասներ է ներկայացնում (տեսանյութ) Բանակին վերաբերող որոշումները գոնե այս պահին պետք է իրականացվեն շատ խիստ քննարկումների արդյունքում Սասնա Ծռերը կառավարությանն առաջարկում են սկսել Հայաստանում Ռուսաստանի ռազմական ներկայության պայմանների վերանայման գործընթաց 11 մարդու կյանք փրկած հայ հրշեջը Տվերի մարզի «Տարվա մարդ» է ճանաչվել Գազը կթանկանա՞, թե՝ ոչ. նախարարը պարզաբանել է Եղել են վարչական ռեսուրսի չարաշահման դրսևորումներ․ Վարուժան Հոկտանյան Հ1-ի լրատվական ծրագրերի տնօրեն Վահագն Թեւոսյանն ազատման դիմում է գրել Սերգեյ Լավրովը մեկնում է Բաքու Մարտի 1-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանն ազատվել է կալանքից Պուտինը չպետք է շնորհավորի Փաշինյանին ընտրություններում հաղթելու կապակցությամբ. դա նախագահի մակարդակը չէ. Մ. Կոլերով «Հայերը խելացի և աշխատասեր ժողովուրդ են». Թրամփ Մարիա Զախարովան մեկնաբանել է ՀՀ ԱԺ ընտրությունների արդյունքները Խոշոր հրդեհ Բագրատաշենում. երկհարկանի տունն ամբողջությամբ այրվել է Թուրքիայում արագընթաց գնացքը բախվել է լոկոմոտիվին. կա 7 զոհ, 46 վիրավոր (տեսանյութ) Ի՞նչ ունեցվածք ունի Լենա Նազարյանը (Տեսանյութ) Ոստիկանությունը հերքում է Սերժ Սարգսյանի եղբորորդու՝ քրեական հեղինակության կողմից մատնության մասին հրապարակումը Զինված ուժերի զարգացման համար պետք է ներդնել 2,5 մլրդ դոլար և լրջագույն աշխատել միջոցներ գտնելու համար․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ) Ռուս փորձագետ. Для Путина Пашинян - «как черт из табакерки» (Տեսանյութ) Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է. Վարդենյաց լեռնանցքը նույնպես փակ է Վաչագան Ղազարյանի կալանքի ժամկետը երկարացվեց ՀՀ կառավարության նիստը՝ ուղիղ «Հուսանք, որ այս «փրկիչը» հաշվի կառնի նախորդից ստացած դասերը եւ նույն սխալները թույլ չի տա» ՀՀ ԱԳՆ-ն չհասավ իր նպատակին. Հայաստանը կմնա մոնիտորինգի տակ Ես պաշտոնից ազատվելու դիմում չեմ գրել. Լևոն Մնացականյան Դատարանը քննում է Արմեն Գևորգյանին կալանավորելու միջնորդությունը (ուղիղ միացում) 6-րդ գումարման ԱԺ-ի առանձնահատկությունները. միակն է, որ 5 անգամ վարչապետ է ընտրել, իսկ խոսնակը պաշտոնավարել է մինչև վերջ Աննա Հակոբյանը գովազդում է Սամվել Ալեքսանյանի արտադրանքը Արդարադատության նախարարի պաշտոնում Արտակ Զեյնալյանին կփոխարինի Վլադիմիր Վարդանյանը Հունվարի 1-ից հետո գազը կթանկանա՞ Դավիթ Բաբայանը՝ Լեւոն Մնացականյանի եւ մյուսների պաշտոններից ազատվելու մասին Շիրակի մարզում վթարված ԶՈՒ ՍՈՒ-25 մարտական ինքնաթիռի սև արկղը փորձաքննության կուղարկվի ՌԴ, քանի որ շատ վնասված են ԱԺ առաջին նիստի օրը՝ վեճի առարկա Ով կդառնա «Իմ քայլը» խմբակցության ղեկավարը Ջրանջատում Կենտրոնում և Էրեբունիում
Հարցում

Իրավապաշտպաններ. Խախտվել է Սասնա Ծռերի արդար ու անաչառ դատավարության իրավունքը

Amnesty International և Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպությունների ներկայացուցիչները պատասխանել են Ամերիկայի Ձայնի հարցերին քաղաքական բանտարկյալներ ձակերպմանն ու այդ առումով Սասնա Ծռեր խմբի անդմաների գործին․

Միջազգային իրավապաշտպան կառույցներն անդրադարձել են Հայաստանում հեղափոխությունից հետո հաճախակի արծարծվող քաղաքական բանտարկյալների ու մասնավորապես «Սասնա Ծռեր» խմբի անդամների հետ կապված հարցերին: Ինչպես հայտնի է, վերջիններիս կողմնակիցները նոր ձևավորված իշխանություններից պահանջում են փոխել վերջիններիս խափանման միջոցն ու ազատ արձակել՝ դատական գործընթացին ազատության մեջ մասնակցելու համար, իսկ դատական մարմինները շարունակաբար մերժում են այս առնչությամբ հայցադիմումները:

Միջազգային իրավապաշտպանները նախ անդրադարձել են քաղբանտարկյալ սահմանմանը և արձանագրել, որ իրավական առումով չկա վերջնական սահմանում քաղաքական բանտարկյալներ ձևակերպման մասին:

«Միջազգային իրավունքում չկա վերջնական համաձայնություն քաղաքական բանտարկյալներ եզրի վերաբերյալ: Այն ավելի շատ քաղաքական եզր է, քան իրավական: Amnesty International-ն օգտագործում է իր սեփական սահմանումը, որը կոչվում է խղճի բանտարկյալներ»,-ասում է Amnesty International ներկայացուցիչ Լևան Սաթիանին:

«Չկա քաղբանտարկյալների գծով համընդհանուր եզր, և սա այն եզրը չէ, որ HRW օգտագործում է, սակայն Եվրախորհուրդն առաջ է քաշել մի շարք հիմնական սկզբունքներ՝ փորձ անելով համախմբել քաղբանտարկյալ սահմանումը հրապարակված զեկույցում ու խորհրդարանական վեհաժողովի բանաձևում, որն ընդունվել է 2013 թվականին»-նշում է Human Rights Watch ներկայացուցիչ Գեորգի Գոգիան:

Այդ սկզբունքները ներառում են դեպքեր, երբ ձերբակալությունը խախտում է Մարդու իրավունքների պաշտպանության եվրոպական կոնվենցիան և դրա արձանագրությունները կամ եթե անձի ձերբակալությունն ունի քաղաքական դրդապատճառներ: Բացի այդ, քաղաքական բանտարկյալներ են համարվում, ըստ Եվրախորհրդի բանաձևի, խտրականությանը կամ անարդար դատավարությանն առնչվող քաղական դրդապատճառներով ձերբակալված անձինք:

Սասնա Ծռերի դեպքերի կապակցությամբ իրավապաշտպանները համակարծիք են, որ այս գործով մեղադրական աթոռին գտնվող անձանց արդար դատավարության իրավունքը խախտված է և իրականացված հետաքննությունը միակողմանի էր ու հեռու անաչառ կոչվելուց:

«Մենք գտնում ենք, որ այնտեղ առկա են ազատ արդար դատավարության հետ կապված խնդիրներ, ու մենք կարող ենք արձանագրել, որ դատավարությունների ընթացքում նրանց արդար դատավարության իրավունքները խախտվել են»,-նշում է Սաթիանին:

«Սասնա Ծռերի գործի շրջանակում շատ հիմնավորված կարծիքներ են հնչել այս խմբի արդար դատաիրավական գործընթացի խախտումների մասին և անգամ խմբի անդամների ու պաշտպանների նկատմամբ դատարանի շենքում բռնության դեպքերի մասին»,-նշում է Գիորգի Գոգիան: Վերջինս գտնում է, որ իշխանությունները պարտավոր են հետաքննել այս տեղեկությունը և պատժել մեղավորներին:

Սակայն իրավապաշտպան կազմակերպությունները չեն կարող դիմել ձերբակալված խմբի անդամներին ազատ արձակելու կոչով: Հիմնական պատճառը 2016 թվականին ոստիկանական գնդի գրավման ժամանակ գրանցված բռնությունն էր, որի արդյունքում եղել են զոհեր և վիրավորներ: Amnesty International-ն ընդգծում է, որ այդ պատճառով կազմակերպությունը չի կարող դիտարկել Սասան Ծռեր խմբի անդամներին որպես խղճի բանտարկյալներ:

«Մենք չենք կարող կոչ անել ազատել ձերբակալվածներին, քանի որ իրադարձություններում առկա էին բռնության դեպքեր: Դա է Amnesty International-ի դիրքորոշումը»,-նշում է Amnesty International ներկայացուցիչը:

Իսկ HRW-ի ներկայացուցչի կարծիքով էլ անհրաժեշտ է հստակ տարանջատել բռնություն կիրառողներին, ովքեր մեղադրվում են ծանր հանցագործությունների մեջ, ցույցերին մասնակցող կամ կոչերով հանդես եկող նրանց աջակիցներից, ում նկատմամբ հնարավոր է կիրառել խափանման միջոցի փոփոխություն:

«Սասնա Ծռերի գործով պետք է հստակ տարանջատել նրանց, ովքեր գրավել են զորամասը, պատանդներ վերցրել, որի արդյունքում եղել են զոհեր, և նրանց, ովքեր մասնակցում էին խաղաղ ցույցերին կամ աջակցում էին խմբին: Բռնություն կիրառած խմբի պարագայում պետք է սպասել դատարանի որոշմանը: Սակայն պետք է ապահովված լինի նրանց արդար դատավարության իրավունքը»,-ընդգծել է Human Rights Watch ներկայացուցիչը:

Երկու իրավապաշտպաններն էլ արձանագրում են, որ Սասնա Ծռեր խմբի անդամների հետագա ճակատագիրը պետք է որոշի Հայաստանի դատարանը:

Հետևե՛ք մեզ Telegram-ում
website by Sargssyan