Դավիթ Պետրոսյան. Կա հաղորդակցման լուրջ խնդիր
Հենց նոր ՀՀ գլխավոր դատախազության մոտ հանդիպեցի քաղբանտարկյալներին րոպե առաջ ազատ արձակման համար պայքարող մարդկանց:
Կա հաղորդակցման լուրջ խնդիր: Համացանցում առկա ինֆորմացիան հաճախ չի համապատասխանում խմբի պահանջներին:
Շարժման երիտասարդ տղաներին արդեն ահագին ժամանակ ճանաչում եմ ու եղած պահանջները ադեկվատ են: Կա համաձայնություն, որ պետք է ժամանակ և այն մասին, որ իշխանության 3 թևերը պետք է չմիջամտեն միմյանց աշխատանքին:
Կա մեծ անվստահություն դատական համակարգի նկատմամբ և պայքարը գնում է հին ռեժիմի այդ մնացորդի դեմ:
Հուսով եմ, որ այս հատվածում էլ հեղափոխությունը իր դրական ազդեցությունը կունենա:
Դավիթ Պետրոսյանի ֆեյսբուքյան էջից