Նոր նշանակումներ՝ ոստիկանությունում
Դիտել նաև
Այս գիշեր խախտվել է ինքնիշխան Հայաստանի տարածքային ամբողջականությունը․ Վալերի Բուայե
Կեցցե Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը. Վալերի Օսիպյան
Բերման են ենթարկում Վալերի Օսիպյանին. Տեսանյութ
Կողմ եմ ընդդիմության կարծիքին, որ Արցախը վտանգված է. Վալերի Օսիպյան. Տեսանյութ
Այցելեցի Հայաստան՝ Ֆրանսիայի եղբայրական երկիր. Վալերի Պեկրեսը գրառում է կատարել
ՀՀ ոստիկանության պետ Վալերի Օսիպյանի հրամաններով նշանակումներ են արվել ոստիկանության տարբեր ստորաբաժանումներում:
Ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետ է նշանակվել ոստիկանության գնդապետ Գրիգոր Գրիգորյանը, ով մինչ այդ զբաղեցրել է Ոստիկանության Տավուշի մարզային վարչության պետի պաշտոնը:
Ոստիկանապետի մեկ այլ հրամանով ոստիկանության փոխգնդապետ Վահե Ղազարյանն էլ նշանակվել է Տավուշի մարզային վարչության պետ՝ ազատվելով Ոստիկանության Դիլիջանի մարզային վարչության պետի պաշտոնից:
ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանի մեկ այլ հրամանով Երևանի փոխոստիկանապետ է նշանակվել Ոստիկանության Կենտրոնի ծառայության գծով պետի տեղակալ Էդգար Պետրոսյանը: