Սալմոնելայով հավի միսը ոչնչացվելու փոխարեն մտել է հայկական շուկա. Hetq.am (տեսանյութ)
1USD = 483.5AMD
1EUR = 590.5AMD
1RUB = 8.27AMD
ՀՔԾ-ն իրավունք չունի Քոչարյանին անձեռնմխելի ճանաչելու դատական ակտը որակել ապօրինի. 2-րդ նախագահի պաշտպան Հայկ Ալումյան (տեսանյութ) Այսօր կհրապարակվի Երևանի ավագանու նոր ընտրություններ անցկացնելու որոշումը Արարատի նորանշանակ մարզպետին դատի են տվել «Սիլաչի» հյուրանոցում վտանգավոր ոչինչ չի հայտնաբերվել Խուզարկություններն են իրականացվել «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունում ՀԱՊԿ բարձրագույն մարմնում Հայաստանը կներկայացնի վարչապետը ՀՅԴ-ն չի բացառում Ռոբերտ Քոչարյանի հետ համագործակցությունը. Հրանտ Մարգարյան (Տեսանյութ) Կառավարության շենքում պայթուցիկ սարք չի հայտնաբերվել. ԱԻՆ Էրդողանը առաջարկում է բոյկոտել IPhone-ը (տեսանյութ) ԵՄ-ն Ադրբեջանից պահանջել է ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին
ԼՐԱՀՈՍ
ՀՔԾ-ն իրավունք չունի Քոչարյանին անձեռնմխելի ճանաչելու դատական ակտը որակել ապօրինի. 2-րդ նախագահի պաշտպան Հայկ Ալումյան (տեսանյութ) Ամենախոշոր բացահայտումները դեռ չեն արվել. ԱԱԾ տնօրեն Սերժ Սարգսյանը կհարցաքննվի «Մարտի 1»-ի գործի շրջանակներում. Սասուն Խաչատրյան (Տեսանյութ) Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելուց առաջ նախկին պաշտոնյաները խորհրդավոր հանդիպում են ունեցել. «Ժողովուրդ» Բացահայտվել են պարտադիր զինծառայության ենթակա անձանց հերթական զորակոչից խուսափելուն օժանդակելու դեպքեր. պարզվել է 5 կասկածյալի ինքնություն Երևանի ավագանու ընտրությունները կազմակերպելու համար Կառավարությունը 87,6 միլիոն դրամ հատկացրեց Ոստիկանությանը Ուղերձ` Հակոբ Պարոնյանից Խոշոր տրամաչափի զենքերով լռեցվել է թշնամին 100 օրվա ժամանակաշրջանից հետո թևակոխում ենք նոր փուլ, որի հիմնական իմաստը բարեփոխումները ֆորսաժի ենթարկելն է. Նիկոլ Փաշինյան Ադրբեջանը ցանկանու՞մ է դառնալ ՀԱՊԿ անդամ Հանրահավաքներ կանցկացվեն նաև ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, Լեհաստանում, Հունաստանում Կառավարության հերթական նիստը (ուղիղ միացում) Զբոսաշրջության ոլորտում հարկային վարչարարությանն առնչվող խնդիրներ կան. ՊԵԿ-ը դադարեցրել է ստուգումները Այսօր կհրապարակվի Երևանի ավագանու նոր ընտրություններ անցկացնելու որոշումը Փաշինյանի խորհրդականը մութ պատմության կիզակետու՞մ. կարող է քրեական գործ հարուցվել Մարտի 1-ի գործով անցնող հավանական մեղադրյալներց մեկը մահացել է. նա աշխատում էր նախագահականում. «Հրապարակ» Օտարերկրյա հայազգի քաղաքացիների նկատմամբ կայացված վարչական տույժ նշանակելու մասին չկատարված որոշումները ճանաչվել են ուժը կորցրած Լուսինե Թովմասյանի հանգիստը Հունաստանի Ռոդոս կղզում (լուսանկարներ) 3,5 մլն դոլարով տուն գնած գեներալը պաշտոնանկ արվեց. քրեական գործ կլինի՞ «Նիկոլ Փաշինյանի կառավարությունը շարունակում է Հայաստանի պետական պարտքը նվազեցնել Պայթյունի սպառնալիքի հեղինակի պահանջի մասով` ԱՆ պարզաբանումը Ի՞նչ կարծիքի եք. Նիկոլ Փաշինյան Փաշինյանի օգնականը կնշանակվի դեսպան ԱՄՆ–ում Կոչ եմ անում երեխաների համար չգնել հեղափոխության խորհրդանիշներով դպրոցական պարագաներ. Արայիկ Հարությունյան Դատական համակարգում վրդովված են և սարսափած Արարատի նորանշանակ մարզպետին դատի են տվել Նիկոլ Փաշինյանն ընդունել է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն Սերգեյ Վալկոյին Սամվել Ֆարմանյանը քրոջ չարաշահումների մասին ասելիք չունի Ծաղկաձորում տեղի է ունենալու ՀԱՊԿ երրորդ Մոդել-կոնֆերանսը Նիկոլ Փաշինյանի դուստրը ընտանեկան լուսանկարներ է հրապարակել (լուսանկարներ) Սերժի Վաչոյի ընկերը` ԴԱՀԿ պետ «Սիլաչի» հյուրանոցում վտանգավոր ոչինչ չի հայտնաբերվել Խուզարկություններն են իրականացվել «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունում Ադրբեջանի բնակչի մարմինը չեզոք գոտուց Ադրբեջան տարհանելու մարդասիրական գործողություն է իրականացվել Առնվազն 25 զոհ Քաբուլում այսօր կատարված հարձակման հետևանքով ՀԱՊԿ բարձրագույն մարմնում Հայաստանը կներկայացնի վարչապետը ԶՈւ թիկունքի պետ Նորայր Յոլչյանն ազատվեց աշխատանքից Հարուցվել է քրեական գործ՝ ոստիկանության Կենտրոնական բաժնում տեղի ունեցած սկանդալային միջադեպի առթիվ. մեկ անձ ձերբակալվել է (տեսանյութ) Գողություն սրճեփ սարքից (լուսանկարներ) ՀՅԴ-ն չի բացառում Ռոբերտ Քոչարյանի հետ համագործակցությունը. Հրանտ Մարգարյան (Տեսանյութ) Արամ Օրբելյան․ Եթե Վերաքննիչի որոշումը նույն տեսքով մնա, Քոչարյանի դեմ մեղադրանքը պետք է վերացվի ( Տեսանյութ) Նպաստ պետք է ստանա այն քաղաքացին, ով իրապես ունի պետության աջակցության կարիքը. Մանե Թանդիլյան (տեսանյութ) «Բնապահպանները» պետք է Փաշինյանի ստրատեգիայի տառին համապատասխան փոխեն իրենց լոկացիան՝ փակելով այլ հանքեր տանող ճանապարհը Օլեգ Եսայանը հետ է կանչվել Բելառուսում Հայաստանի դեսպանի պաշտոնից. ով է նրան փոխարինել Պետք է բացահայտվեն նաև Լևոն Տեր-Պետրոսյանի ժամանակներում կատարված հանցագործությունները. Արա Պապյան (Տեսանյութ) Անահիտ Ֆարմանյան. «Մեղադրանքի իրական պատճառը՝ ազգանունս, իսկ ավելի կոնկրետ՝ ԱԺ պատգամավոր Սամվել Ֆարմանյանի քույրը լինելու հանգամանքը» Աննա Հակոբյան. «Հրապարակները ինձ համար մնացին նույնը» Դոն Պիպոն ևս երկու ամիս կմնա կալանքի տակ. դատավորին պարտադրվե՞լ է նման որոշումը Ադրբեջանի պետական հեռուստաալիքով ցուցադրել են Մեծ Հայքի քարտեզը (Լուսանկար) Արտաքին քաղաքական հարթությունում տեղի է ունեցել մեր շահերին առնչվող չափազանց կարևոր դրական իրադարձություն Պենտագոնը հայտարարություն է արել Թուրքիայի վերաբերյալ Կառավարության շենքում պայթուցիկ սարք չի հայտնաբերվել. ԱԻՆ Հայ ծրագրավորողներն արդեն կարող են իրենց վճարովի հավելվածները տեղադրել ու վաճառել «Google play»-ում ՄԻՊ ներկայացուցիչները տեսակցել են հացադուլ հայտարարած անձանց Ընդամենը ջուր լցվեց Քոչարյանի ջրաղացին Էրդողանը առաջարկում է բոյկոտել IPhone-ը (տեսանյութ) ԵՄ-ն Ադրբեջանից պահանջել է ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին Սպանել ու հափշտակել է ոսկյա իրերը և գումարը. հարուցված քրգործի նախաքննությունն ավարտվել է Վայքի սոցիալական աջակցության ծառայության պետի կողմից կաշառք ստանալու փաստով հարուցվել է քրեական գործ Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Իտալիայի նախագահ Սերջիո Մատարելլային Թուրքիան գործնական պատասխան է տվել ԱՄՆ-ի կիրառած մաքսային պատժամիջոցներին Հայաստանում խոր վշտով ընդունեցին Ջենովայում կամրջի փլուզման ողբերգական լուրը. ՀՀ վարչապետ Կնոջ քրոջ տանը դանակահարել է ծանոթին (տեսանյութ) Ջենովայում կամուրջի փլուզման հետևանքով զոհերի և վիրավորների թվում ՀՀ քաղաքացիներ չկան Տիգրան Բալայանը դեսպան կնշանակվի Մարզպետները չեն վստահում աուդիտի բաժնի աշխատակիցներին. գյուղապետարաններում ստուգումներ անելու գործին իրավապահներն են միացել Օգոստոսի 18-ին մայրաքաղաքում կանցկացվի Երևանի գարեջրի 5-րդ հոբելյանական փառատոնը Սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին 15-22 դեսպան հետ է կանչվելու Հայաստան Մարտի 1–ի գործով հարցաքննվել է արդարադատության նախկին նախարար Գեւորգ Դանիելյանը Ալյուրը թանկացել է Սուրիկ Խաչատրյանի որդիների պատճառով լարվել են պետական կառույցների հարաբերությունները ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են Շանթ Հարությունյանին Սամվել Ալեքսանյանի հարցը Մոսկվայում է. դատախազությունը կարող է նրան մեղադրանք առաջադրել Համասեռամոլները ներխուժել են ոստիկանական բաժանմունք ու հարձակվել ոստիկանների վրա (տեսանյութ) Ադրբեջանում բողոքի ակցիա է կազմակերպվել ԱՄՆ-ի դեմ (տեսանյութ) Մարտի 1-ի գործը ԱՄՆ կառավարության ուշադրության կենտրոնում է. դեսպան Միլս Նիկոլ Փաշինյանը որևէ ուղղակի կամ անուղղակի կապ չունի Ռոբերտ Քոչարյանի ասուլիսի տապալման հետ. Փաշինյանի խոսնակ Տոտալիտար ռեժիմի հիմնական տարրն է խոսքի իրավունքից զրկելը ՃՏՊ Երևան-Գյումրի ավտոճանապարհին. կա տուժած Նոր իշխանությունները չեն հանդուրժում այլախոհու­թյունը և ունակ են քաղաքական հետապնդումներ իրականացնել ընդդիմախոսների նկատմամբ. Ռ. Քոչարյանի գրասենյակի հայտարարությունը
Հարցում

Սալմոնելայով հավի միսը ոչնչացվելու փոխարեն մտել է հայկական շուկա. Hetq.am (տեսանյութ)

Երկու օր առաջ Արմավիրի մարզում հավի մսով պատրաստված սենդվիչներից սննդային զանգվածային թունավորում է եղել, ինչի պատճառով մոտ 80 քաղաքացի հոսպիտալացվել է։ Թունավորման պատճառ է դարձել սալմոնելոզի հարուցիչը։ Երեկ դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՔՕ 277-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։

«Վերահսկիչ պալատի» 2017թ․ հաշվետվության մեր ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ մանրէաբանական շեղում ունեցող հավի մսերը Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության թույլտվությամբ՝ քանիցս մտել են հայկական շուկա` կրկնակի փորձաքննությամբ անվտանգ ճանաչվելով։

Վերջերս՝ 2018թ․ փետրվարի 8-ին և մարտի 2-ին, սահմանային անցակետում կասեցվել էր 7 և 50 տոննա բրազիլական հավի մսի ներկրումը՝ դարձյալ մանրէաբանական ցուցանիշների շեղման պատճառով։

Նշված 7 տոննա հավի միսը պետք է վերամշակվեր և երշիկ դառնար, սակայն մեր մի շարք հարցումներից հետո տեղեկացանք, որ օրերս այն ոչնչացվելու է։

Ամիսներ առաջ «Հետք»-ի՝ ներկրված հավի մսի փորձաքննությունից հետո, ներկայացրել էինք, որ ՍԱՊԾ-ն սահմանային վերահսկողությունը պատշաճ չի իրականացնում, և սալմոնելայով ու լիստերիայով մսերը հայտնվում են հայաստանյան շուկայում։

2018 թ. փետրվարի 8-ին և մարտի 2-ին արձանագրված երկու դեպքերում էլ թռչմամիսը ներկրված է եղել Բրազիլիայից՝ «Seara Alimentos Ltd» -ի ըներությունից։ Մոտ 7 տոննա (6930 կգ) հավի միսը ներկրել են «Միթ Իմփորթ», 50 տոննան՝ «Կոմսալ» ընկերությունը։

Մարտի վերջին մենք հարցում ուղարկեցինք ՊԵԿ և ՍԱՊԾ՝ խնդրելով տեղեկություն տրամադրել վերոնշյալ մսերի հետագա ճակատագրի մասին։

Դեռևս ապրիլի կեսին ՊԵԿ-ից «Հետք»-ին հայտնեցին, որ ոչնչացման որևէ ակտ նշված խմբաքանակների վերաբերյալ չկա։

Մեր ունեցած տեղեկությունների համաձայն՝ «Միթ Իմփորթ» ընկերության կողմից ներկրված 6930 կգ սառեցված բրազիլական հավի միսը դեռևս մարտ ամսին Հայաստանում գնելու պարտավորագիր է ՍԱՊԾ-ին ներկայացրել՝ մեկ այլ՝ հայկական «Առդելիկատես» ընկերությունը` սալմոնելայով միսը մշակելու և կիսաապխտած երշիկ պատրաստելու համար։

ՍԱՊԾ-ն չի մերժել՝ հայտնելով, որ պետք է պահպանվեն օգտահանման գործընթացի բոլոր պահանջներն, ու գործընթացը կվերահսկվի իրենց տեսուչների կողմից։

ՍԱՊԾ-ի այսպիսի որոշումն առնվազն հակասում է գործող տեխնիկական կանոնակարգերին, քանի որ կիսաապխտած երշիկը, ըստ ընդունված ստանդարտների (ԳՕՍՏ 31785-2012), պատրաստվում է տավարի, ցլի, խոզի, ոչխարի մսերից և ոչ երբեք՝ հավի՝ առավել ևս մեկից ավելի անգամ սառեցված մսից։

Սակայն երկու օր առաջ՝ մայիսի 16-ին, մոտ մեկ ու կես ամիս ձգձգելով, ՊԵԿ-ից հայտնեցին, որ 6930 կգ սառեցված հավի ազդրամսի հարցն ընդգրկվել է մայիսի 23-ին կայանալիք «Ոչնչացում» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքների ոչնչացման աշխատանքները կազմակերպող և համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի նիստի օրակարգում։

«Առդելիկատես» ընկերությունից հաստատեցին, որ հավի մսի ձեռքբերման պայմանագիր եղել է․ «Այդ խմբաքանակի ձեռքբերման համար պայմանագիր է կնքվել, սակայն ՍԱՊԾ-ն դրա (մսի, հեղ․) փորձանմուշի վերաբերյալ եզրակացություն չի տվել, որ համապատասխանում է արտադրության մեջ օգտագործելու համար, մենք այդ միսը չենք ստացել, ու ասեմ, որ «Միթ Իմփորթի» կողմից դա ոչնչացվել է»,- հայտնեց ընկերության աշխատակից Վարսիկը՝ հավելելով, որ իրենց ընկերությունում «ընդհանրապես վերամշակում չի արվում»։

«Միթ Իմփորթ» ընկերության տնօրեն Լևոն Բադեյանը «Հետք»-ի հետ զրույցում նշեց, որ իրենք հավի միսը փորձաքննության են ներկայացրել ՍԱՊԾ լաբորատորիա ու ստացել են բացասական պատասխան, և այժմ ապրանքը մաքսային պահեստում է՝ ոչնչացման փուլում․ «Քանի որ միսը չի համապատասխանում Եվրասիական ստանդարտներին, պետք է ոչնչացվի, էդպես է եզրակացությունը եկել»,- ասաց նա։

Տնօրենը հաստատեց, որ թեև վնաս չկրելու համար ցանկացել են ինչ-որ կերպ իրացնել միսը՝ վաճառելով կամ օգտահանելով, սակայն ՍԱՊԾ-ից հայտնել են, որ խախտումը չի վերանում՝ նույնիսկ բարձր ջերմաստիճանի տակ մշակելով։

««Առդելիկատեսն» ուներ պարտավորագիր, բայց մենք չեղյալ ենք հայտարարել, որովհետև դա պիտանի չի․ Սննդի տեսչությունը չի թողնում, սերտիֆիկատ չի տալիս, որ կարողանամ մաքսազերծեմ, մտցնեմ շրջանառության մեջ»,- ասաց Լ․ Բադեյանը։

Նրան խնդրեցինք ոչնչացումից հետո մեզ տրամադրել գործընթացի համապատասխան փաստաթղթերը, ակտերն ու լուսանկարները։ Վերջինս խոստացավ, որ կտրամադրի։

Նշենք, որ «Միթ Իմփորթ» ընկերությունն առաջին անգամը չէ, որ Հայաստան է ներկրում խախտումով միս․ 2016թ. դարձյալ կասեցվել է ուկրաինական «Վինիդսկի պտիցիֆաբրիկս» ընկերությունից «Միթ Իմփորթ»-ի` 19,8 տոննա սառեցված աղացած հավի մսի ներկրումը՝ լիստերիա հայտնաբերելու պատճառով։

ՊԵԿ-ի տրամադրած տեղեկությունների համաձայն՝ «Կոմսալ» ընկերության կողմից ներկրված 50 տոննա հավի սառեցված կրծքամիսը դեռևս 2018թ․ մարտին վերաարտահանվել է Հայաստանից։

Հավի մսի` մայիսի 23-ին կայանալիք ոչնչացումը, թերևս, մսի ոչնչացման քիչ դեպքերից մեկն է լինելու, քանի որ, ինչպես ցույց է տալիս «Վերահսկիչ պալատի»՝ 2017թ. հաշվետվության մեր ուսումնասիրությունը, մանրէաբանական շեղում ունեցող մսերը հիմնականում մտել են հայկական շուկա և վերամշակվելով կամ անվտանգ ճանաչվելով՝ հայտնվել իրացման ցանցերում։

Ներմուծվող վտանգավոր մսերը կրկնակի փորձաքննությամբ անվտանգ են ճանաչվել

2017թ. հունվարի 25-ին ուկրաինական «Ագոռ Օվեն» ընկերության ներմուծվող 21,8 տոննա սառեցված հավի միսը ՍԱՊԾ-ն ուղարկել է փորձաքննության՝ «Ստանդարտ Դիալոգ» լաբորատորիա։

Փորձաքննության արդյունքում դրանց մեջ հայտնաբերվել են սալմոնելաներ, և ՍԱՊԾ-ի որոշմամբ՝ նշված խմբաքանակը պետք է ոչնչացվեր կամ օգտահանվեր, սակայն օրեր անց ուղարկվել է սեփական ենթակայության տակ գտնվող «ՀԱԲԼԾԿ» լաբորատորիա, որտեղ և անվտանգ է ճանաչվել։

Ըստ «ՀԱԲԼԾԿ» եզրակացության՝ ընկերությունը ստացել է անվտանգության սերտիֆիկատ, և փաստացի վտանգավոր ապրանքի ներկրումը թույլատրվել է։

Դարձյալ 2017թ. հունվարի 20-ին բրազիլական «Ագրիկոլա Ջանգելս» ընկերությունից ներմուծված 26 տոննա սառեցված հավի թևերը ՍԱՊԾ-ի կողմից նորից ուղարկվել են փորձաքննության՝ «Ստանդարտ Դիալոգ» լաբորատորիա։ Փորձաքննության արդյունքում պարզվել է, որ դրանք պարունակում են սալմոնելա խմբի մանրէներ և պիտանի չեն օգտագործման համար։

Նշված եզրակացությամբ՝ ՍԱՊԾ-ն որոշում պետք է կայացներ, որով ևս նշված խմբաքանակը պետք է ոչնչացվեր կամ օգտահանվեր, սակայն խախտումը հայտնաբերելուց 14 օր անց նույն խմբաքանակն ուղարկում է «Տոնուս-Լես» ընկերությանը պատկանող «FDA» ( «Էֆ Դի Էյ Լաբ») լաբորատորիա, որով վերոնշյալ սառեցված հավի թևերն անվտանգ են ճանաչվում և ընկերությանը տրվում է անվտանգության սերտիֆիկատ (N00006739) ՝ թույլատրելով ներմուծումը։

Նմանատիպ դեպք է եղել նաև 2016թ. նոյեմբերի 13-ին․ ուկրաինական «Վինիցկայա պտիցիֆաբրիկա» ընկերության աղացած հավի միսը դարձյալ ՍԱՊԾ տեսուչների կողմից ուղարկվել է «Ստանդարտ Դիալոգ» լաբորատորիա։ Փորձաքննության արդյունքում միսը վտանգավոր և ոչ պիտանի է ճանաչվել․ դրա մեջ հայտնաբերվել է սալմոնելա, և այն պետք է ոչնչացվեր կամ օգտահանվեր։

Սակայն նույն գործելաոճով, ՍԱՊԾ-ն դրանք ուղարկել է «ՀԱԲԼԾԿ» լաբորատորիա, անվտանգ ճանաչել և նոյեմբերի 29-ին ներմուծող ընկերությանը տվել անվտանգության սերտիֆիկատ (N00006007)։

Հարկ է նշել, որ «ՀԱԲԼԾԿ»-ն չի հանդիսանում ռեֆերենս լաբորատորիա, և նրա տրամադրած փորձաքննության արդյունքները չեն կարող լինել վերջնական։

 

Աղիքային ցուպիկով միսը պահածո է դարձել

2017թ. օգոստոսի 25-ին ՍԱՊԾ-ն դիտարկում է իրականացրել, որի արդյունքում պահածոների մեջ օգտագործվող տավարի մսի գլխամասից արվել է նմուշառում և փորձաքննության ուղարկվել «ՀԱԲԼԾԿ» լաբորատորիա։ Փորձաքննությամբ հաստատվել է, որ նմուշում առկա են աղիքային ցուպիկի խմբի մանրէներ (ԱՑԽՄ)։

Այս մասին նշված է «Վերահսկիչ պալատի» 2017թ. հաշվետվության մեջ, իսկ ՍԱՊԾ դեպքի վերաբերյալ օրենքով սահմանված հանրային իրազեկում չի կատարվել։

Սեպտեմբերի 1-ին կազմվել է N 638 կարգադրագիրը, որով ԱՑԽՄ պարունակող տավարի սառեցված գլխամսի ողջ խմբաքանակը՝ 25 տոննա, պետք է 10 օրում ոչնչացվեր կամ օգտահանվեր, սակայն նույն օրը ընկերության տնօրենը դիմել է ՍԱՊԾ պետին՝ խնդրելով թույլ տալ նշված խմբաքանակը մշակել 100 0 C-ում և օգտագործել մսաբուսական պահածոների պատրաստման մեջ։

ՍԱՊԾ-ն թույլատրել է ՄՄ ՏԿ 021/2011 և ՄՄ ՏԿ 034/2013 տեխնիկական կանոնակարգերի խախտում ունեցող հումքը կիրառել, այն դեպքում, երբ ընկերության տնօրենի կողմից մշակված տեխնոլոգիական հրահանգի դրույթները, ըստ ՍԱՊԾ տեսուչի եզրակացության՝ «չեն ապահովում նշված հրահանգի պահանջների կատարումը»։

Աղբյուրը՝ Hetq.am

website by Sargssyan