Առանձնակի դաժանությամբ սպանություն կատարած ու հայտնաբերված 20-ամյա զինծառայողը կալանավորվեց. Տեսանյութ
Երեկ՝ մայիսի 19-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչութան Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի պետ Վիգեն Մեսրոպյանի որոշմամբ ստեղծված քննչական խմբի ղեկավար նշանակված, նույն բաժնի ավագ քննիչ Շիրազ Գրիգորյանը միջնորդություն է ներկայացրել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը որպես խափանման միջոց երկամսյա կալանքի որոշում կայացնի Երևանի բնակիչ, 20-ամյա Անդրեյ Խալիլյանի նկատմամբ:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դատավոր Արման Հովհաննիսյանը դռնփակ դատական նիստ անցկացնելուց և խորհրդակցական սենյանիից վերադառնալով՝ բավարարել է քննիչի միջնորդությունը և Ա. Խալիլյանը, ով կասկածվում է Երևանում առանձնակի դաժանությամբ սպանություն կատարելու մեջ՝ կալանավորվել է:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ հարուցված քրեական գործը հնարավոր է փոխանցվի Հայաստանի քննչական կոմիտեի Զինվորական քննչական գլխավոր վարչություն, քանի որ կասկածյալը ժամկետային զիծառայող է եղել:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, մայիսի 17-ին, հսկայածավալ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողությունների արդյունքում բացահայտել էին մայիսի 14-ին Երևանի Կենտրոն վարչական շրջանի Սարալանջի նորակառույց ճանապարհի աջակողմյան հատվածում գտնվող Այգեստան 11 փողոցի 1-ին նրբանցքի տներից մեկին հարակից կիսակառույց շինությունում 60-ամյա Գևորգ Մաթոսյանի առանձնակի դաժան սպանությունը։
Նրա դին նեխած և գլխի շրջանում ջնջխված վիճակում հայտնաբերվել էր նույն օրը։ Ոստիկանները, քննիչներն ու ռազմական ոստիկանության ծառայողները նշած զարհուրելի սպանությունը կատարելու կասկածանքով ոստիկանության Կենտրոնական բաժին էին բերման ենթարկել Երևան քաղաքի բնակիչ՝ 20-ամյա Անդրեյ Խալիլյանին։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նա ժամկետային զինծառայող է եղել, ծառայության է գտնվել Արցախի Հանրապետության զորամասերից մեկում, սպանությունը կատարելու օրը նա օրինական կարճաժամկետ արձակուրդի էր եղել ու սպանությունը կատարել էր ապրիլ ամսին։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նա այդ օրը նաև նռնակ էր նետել նույն հասցեի բնակչի վրա, որի մասին ոստիկանության Կենտրոնական բաժնում օպերատիվ տվյալներ էին ստացել օրեր անց, քանի որ վիրավորում ստացած քաղաքացին, ով սպանվածի ընկերն է եղել ու ժամանակին իրար հետ դատապարտված են եղել, կատարվածի մասին չէր տեղեկացրել իրավապահների, իսկ սպանության կասկածանքով ձերբակալված Ա. Խալիլյանը հաշվառված է Երևան քաղաքի Նոր Արեշ թաղամասում, սակայն բնակվում էին սպանվածի տանը, քանի որ նրա խորթ հայրն ու սպանվածը թույլ էին տվել, որպեսզի նա նույնպես բնակվի իրենց հետ։
Մանրամասները և ֆոտոռեպորտաժ՝ Shamshyan.com կայքում: