«Ելք»-ը կպահանջի՞ գլխավոր դատախազի հրաժարականը
Դիտել նաև
Բլոգեր Ռոման Բաղդասարյանը փախել մտել է դպրոցի զուգարանը, դուրս չի գալիս. Արթուր Չախոյան. Տեսանյութ
Արթուր Ալեքսանյանը գլխավորում է Շիրակի մարզի տարվա լավագույն մարզիկների տասնյակը
«Ադրբեջանն իր նպատակները չի թաքցնում». Արթուր Խաչատրյան
Դասագրքային failed state
Չեմ զարմանա, որ Փաշինյանն Արցախի նախագահին կոչի Ղարաբաղի հայ համայնքի ներկայացուցիչ. Խաչատրյան. Տեսանյութ
«Հրապարակ» թերթը գրում է. ««Ելքը» չի հրաժարվել ո՛չ Տարոն Մարգարյանի, ո՛չ գլխավոր դատախազի, ո՛չ էլ մյուս կարևորների հրաժարականների մտքից։ ՀՀԿ-ում չեն բացառում, որ երեքշաբթի մեկնարկող քառօրյային, որի ընթացքում լսվելու է դատախազի հաշվետվությունը, «Ելք»-ի պատգամավորները հանդես գան Արթուր Դավթյանի հրաժարականի պահանջով։
«Սակայն դրան հասնելը հեշտ գործ չէ․ այս դեպքում ևս պետք է քաղաքական պայմանավորվածությունները գործեն, որովհետև դատախազի հրաժարականի համար անհրաժեշտ է պատգամավորների 2/3-ի ձայնը, ընտրությունը ևս 2/3 է պահանջում՝ առանց ՀՀԿ-ի դա անել հնարավոր չէ»։
Այս պահին ՀՀԿ-ի հետ բանակցություններ ընթանո՞ւմ են թե՛ Երևանի քաղաքապետի, թե՛ դատախազի շուրջ։ «Ոչ, ոչ մի բանակցություն չկա»,- ասաց ՀՀԿ-ական աղբյուրը»։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: