Արմեն Գրիգորյանը նշանակվել է Անվտանգության խորհրդի քարտուղար
Քաղաքագետ Արմեն Գրիգորյանը նշանակվել է Անվտանգության խորհրդի քարտուղար:
Այս մասին լուրը Zham.am-ի հետ զրույցում հաստատեց Արմեն Գրիգորյանը. «Այո՛, ես նշանակվել եմ Անվտանգության խորհրդի քարտուղար»:
Արմեն Գրիգորյանը քաղաքագետ է, հրապարակախոս։ Ավարտել է ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետը և Հայաստանի ամերիկյան համալսարանը։ Աշխատել է «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» կազմակերպությունում։
Zham.am