Գյումրու ավագանու «Բալասանյան» դաշինքն անվստահություն է հայտնում Սամվել Բալասանյանին. Ուղիղ միացում
Այսօր Գյումրու ավագանին քննարկում է համայնքի ղեկավարի նկատմամբ անվստահության հարցը: Գյումրու ավագանու նախաձեռնող խմբի 12 անդամ քաղաքապետարան է ներկայացրել Գյումրի համայնքի ղեկավարի նկատմամբ անվստահության որոշման նախագիծ:
Անվստահություն հայտնում են Գյումրու ավագանու «Բալասանյան» դաշինքի անդամները՝ դաշինքի 17 անդամներից 10-ը, նրանց են միացել նաև մյուս կուսակցություններից՝ 1 անձ «Օրինաց երկրից» և 1-ը՝ «Բարգավաճ Հայաստանից»: