ՀՀ ԱԳՆ. Մտահոգված ենք Գազայի հատվածում տեղի ունեցող իրադարձություններով
Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը տարածել է հայտարարություն Գազայի հատվածում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ:
Նախարարության թվիթերյան էջում հրապարակված հայտարարության մեջ ասված է. «Մենք մտահոգված ենք վերջին օրերի ընթացքում Գազայի հատվածում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ:
Կողմերը պետք է ցուցաբերեն ավելի շատ զսպվածություն և իմաստություն՝ խուսափելու իրավիճակի հետագա վատթարացումից:
Մենք վերահաստատում ենք մեր դիրքորոշումը, որ տարաձայնությունները կարող են լուծվել բացառապես երկխոսության ու բանակցությունների միջոցով»: