Պարզաբանում. Դավիթ Տոնոյանը խորհրդակցություն է անցկացրել զինկոմիսարիատների աշխատակիցների բողոքի կապակցությամբ
«Պարզաբանում զինկոմիսարիատների աշխատակիցների բողոքի վերաբերյալ
Այսօր ՀՀ ՊՆ Դավիթ Տոնոյանի մոտ տեղի ունեցավ խորհրդակցություն: Նախարարը մանրամասն ծանոթացավ խնդրին և տվեց հանձնարարականներ, շարունակել օպտիմալացման հայեցակարգի իրականացման ուղղված աշխատանքները: Միևնույն ժամանակ նախարարը հանձնարարեց մեկ շաբաթյա ժամկետում նրան ներկայացնել համապատասխան առաջարկներ և լուծումներ անձնակազմի աշխատանքով ապահովման խնդիրների վերաբերյալ»:
Պաշտպանության նախարարության խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի ֆեյսբուքյան էջից:
Հիշեցնենք՝ այսօր առավոտյան կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա էին իրականացնում հանրապետության մոտ 11 զինկոմիսարիատների աշխատակիցներ։