Նիկոլ Փաշինյան. Կարծում եմ՝ արտահերթ ընտրությունները կլինեն այս տարի (Տեսանյութ)
Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ խորհրդարանական արտահերթ ընտրությունները կլինեն այս տարի։
«Կքննարկենք, կարծում եմ, որ այս տարի», - լրագրողների հետ զրույցում ասաց նա։
Նիկոլ Փաշինյանն նաեւ ակնկալում է, որ խորհրդարանական մեծամասնություն կազմող Հանրապետական կուսակցությունը հավանություն կտա իր կառավարության ներկայացրած ծրագրին:
«Կարծում եմ՝ այո, հավանություն կտա, ու մենք բնականոն կաշխատենք: Որևէ մեկը չպետք է քաղաքական իրավիճակը սխալ գնահատելու գայթակղությանը տրվի»,-ասաց վարչապետը:
Zham.am