Փարիզում կհանդիպեն Մամեդյարովն ու ԵԱՀԿ ՄԽ համանախագահները
Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովն այսօր Փարիզում կհանդիպի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին: Ինչպես հայտնում է «Ինտերֆաքս» լրատվական գործակալությանը, այդ մասին տեղեկացրել է Ադրբեջանի արտգործնախարարության խոսնակ Հիքմեթ Հաջիևը:
Նա նշել է, որ հանդիպմանը քննարկվելու են ղարաբաղյան խնդրի կարգավորումն ու Հայաստանում տեղի ունեցած ներքաղաքական վերջին զարգացումները։