«Զվարթնոց»-ից Ռուսաստան մեկնած քաղաքացին պարզել է, որ իր պայուսակից հափշտակել են 3,5 մլն դրամի ոսկյա և արծաթյա զարդեր
Երեկ՝ մայիսի 12-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Վանաձոր քաղաքի բնակիչ, 59-ամյա Կամո Ա.-ն ոստիկանության Զվարթնոց օդանավակայանի գծային բաժին հայտնել է, որ 1 օր առաջ իր աղջիկը՝ Վանաձոր քաղաքի բնակիչ, 30-ամյա Սոնա Ա.-ն Երևան-Վորոնեժ չվերթով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Սոնա Ա.ն հասնելով Վորոնեժ քաղաք, պարզել է, որ իր ձեռքի ուղեբեռ հանդիսացող պայուսակի ներքին գրպանից բացակայում են իրեն պատկանող ոսկյա և արծաթյա զարդերը:
Կամո Ա.-ն ոստիկաններին հայտնել է, որ աղջիկը կարծում է, որ հնարավոր է՝ ոսկյա և արծաթյա զարդերը գողացել են «Զվարթնոց» օդանավակայանում:
Փաստի առթիվ ոստիկանության Զվարթնոցի գծային բաժնում նյութեր են նախապատրաստվում: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ տուժածները հայտնել են, որ գողացված ապրանքը կազմում է մոտ 3 մլն 500 հազար դրամ:
Աղբյուրը՝ Shamshyan.com