Ավազակային հարձակում Արարատի մարզում. 4 հոգի մթերային խանութում կապել են աշխատակցին
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում ավազակային հարձակում կատարելու հատկանիշներով այսօր՝ մայիսի 13-ին, հարուցվել է քրեական գործ:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրորղ Գագիկ Շամշյանը, ժամը 01:00-ի սահմաններում 4 հոգի գնումներ կատարելու պատրվակով մտել են Արարատի մարզի Հայանիստ գյուղում գտնվող խանութ, որտեղ 2 հոգին բռնել են խանութի սեփականատիրոջ ազգականին՝ 75-ամյա Ալեքսանդր Թոխյանին, ստիպողաբար տարել նրան առանձնասենյակ, կապել ձեռքերն ու ոտքերը, այնուհետև խուզարկել նրան ու նրանից հափշտակել են խոշոր չափի գումար:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ճիվաղները ավազակային հարձակում կատարելուց հետո խանութից հափշտակել են նաև տուժածի բջջային հեռախոսը և իրենց հետ տարել են տեսանկարահանող սարքի կրիչը ( DVR):
Մանրամասները՝ Shamshyan.com- ում