Փարիզում տղամարդը հարձակվել է անցորդների վրա. կա զոհ և վիրավորներ. Տեսանյութ
Մայիսի 12-ին ուշ երեկոյան, անհայտ տղամարդը Փարիզում դանակով հարձակվել է անցորդների վրա, ինչի արդյունքում մեկ մարդ մահացել է, չորս հոգի՝ վիրավորվել:
Հանցագործին վնասազերծել է ոստիկանությունը:
Միջադեպը տեղի է ունեցել Փարիզյան Օպերայի շրջակայքում՝ քաղաքի ամենաակտիվ և մարդաշատ հատվածներից մեկում:
Մարդասպանը հարձակվելու պահին «Ալլահ Ակբար» է բղավել:
Ականատեսները վկայում են, որ հանցագործը արտաքինից եղել է մոտ 20 տարեկան:
Ըստ ԶԼՄ-ների տեղեկատվության, հանցագործը Չեչնիայի Հանրապետությունից է եղել. ոստիկանությանը հաջողվել է պարզել նրա ինքնությունը մատնահետքերի միջոցով:
Ֆրանսիայի ոստիկանությունը կատարվածում ահաբեկչական հետք է տեսնում: Միջադեպը հետաքննում է հակաահաբեկչական դատախազությունը:
Հայտնի է նաև, որ հանցագործության պատասխանատվությունը վերցրել է «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունը: