Արծվիկ Մինասյանը` ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար
ArmLur.am-ի տեկություններով` ՀՀ բնապահպանության նախկին նախարար Արծվիկ Մինասյանը դաշնակցության քվոտայով կնշանակվի ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար` փոխարինելով ներկայիս նախարարի պաշտոնակատար Սուրեն Կարայանին:
Հիշեցնենք, որ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը երեկ հրամանագրեր էր ստորագրել: Մասնավորապես, Արայիկ Հարությունյանը նշանակվել էր կրթության եւ գիտության նախարար, Դավիթ Տոնոյանը՝ պաշտպանության նախարար, Սուրեն Պապիկյանը՝ տարածքային կառավարման եւ զարգացման նախարար, Մխիթար Հայրապետյանն էլ սփյուռքի նախարար: