Պեսկով. Նիկոլ Փաշինյանն ու Վլադիմի Պուտինը Սոչիում կհանդիպեն
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սոչիում կհանդիպի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Այս մասին լրագրողներին հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Երկուշաբթի տեղի կունենա ԵԱՏՄ գագաթնաժողովը, Պուտինը երկկողմ հանդիպումներ կունենա և՛ Նիկոլ Փաշինյանի, և՛ (Ղրղզստանի նախագահ Սոորոնբայ) Ժեենբեկովի, և՛ (Բելառուսի նախագահ Ալեքսանդր) Լուկաշենկոյի, և՛ (Ղազախստանի նախագահ Նուրսուլթան) Նազարբաևի հետ: Բավականին լարված օրակարգ է»:
Հիշեցնենք՝ մայիսի 14-ին Սոչիում տեղի կունենա ԵԱՏՄ անդամ երկրների առաջնորդների գագաթնաժողովը, որին կմասնակցի նաև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Zham.am