Փաշինյանը պատասխանել է Տեր–Պետրոսյանին և նշել վարչապետի պաշտոնից իր հրաժարականի նախապայմանները (Տեսանյութ)
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լրագրողների խնդրանքով անդրադարձավ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի արձագանքին, ըստ որի՝ «վտանգավոր այս իրավիճակից միակ ելքը արտահերթ խորհրդարանական ընտրություններն են, քանի որ եթե մինչ այս պահը Փաշինյանն իր կամքը խորհրդարանին պարտադրել է համաժողովրդական բողոքի ու ընդվզման միջոցով, խորհրդարանի վրա նույն մեթոդով ազդեցություն չի ունենա»:
Նիկոլ Փաշինյանը նշեց, որ քանի դեռ կա հանրային աջակցություն, այդ հանրային աջակցությունը լիարժեք կօգտագործվի երկրի զարգացման նպատակով:
«Որ պահից չի լինի հանրային աջակցություն, այդ պահից սկսած ես կդադարեմ լինել ՀՀ վարչապետ»,-ասաց նա:
Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե իրենց ներկայացրած ծրագիրը շարունակվում է այնպես, ինչպես հայտարարվել է պաշտոնապես:
Նա նշեց, որ մտադիր չէ կառավարության ծրագիրը ԱԺ ներկայացնելու գործընթացը տապալել: Հարցին՝ իսկ եթե կառավարությունը ծրագիրը հաստատվի, կա՞ն այլ հնարավորություններ ԱԺ արտահերթ ընտրություններ իրականացնելու, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց. «Եթե Սահմանադրությունը ուշադիր կարդաք, կարծում եմ՝ կտեսեք, որ այդ հնարավորությունները կան»:
Արտահերթ խորհրդարանական ընտրությունները ի՞նչ ժամկետում կլինեն. վարչապետ Փաշինյանը նշեց, որ քննարկումների ընթացքում կորոշեն: «Ամենասեղմ, բայց տրամաբանական ժամկետում»,-ասաց նա:
Մանրամասները՝ Tert.am-ի տեսանյութում: