Փաշինյան. Բանակցություններում Արցախի Հանրապետության անունից պետք է խոսի Արցախի իշխանությունը (Տեսանյութ)
Ինչպե՞ս կարող է ԵԱՀԿ ՄԽ բանակցային ֆորմատը լուծել մի հարց, որի առանցքային մասնակիցներից մեկը բանակցային սեղանի շուրջ չէ, այսօր Արցախում տեղի ունեցած ասուլիսում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Արցախի Հանրապետության անունից կարող է խոսել Արցախի Հանրապետության իշխանությունը: Չի կարող լինել խնդրի կարգավորում, երբ կողմերից մեկը հայտարարում է մյուս կողմին ոչնչացնելու մասին», - ասաց վարչապետը:
«ՀՀ անունից Ադրբեջանի նախագահի հետ պատրաստ եմ բանակցել ես, Արցախի անունից պետք է բանակցի Արցախի իշխանությունը՝ ի դեմս նախագահի», - ընդգծեց Ն.Փաշինյանը:
Այս պայմաններում, ըստ Փաշինյանի, անելիքը լինելու է ՀՀ անվտանգության մակարդակի առավել ուժեղացումը և երկրորդ՝ կոչ անելը միջազգային հանրությանը Ադրբեջանին բերել կառուցողական դաշտ:
«Եվ՛ Ադրբեջանը, և՛ միջազգային հանրությունը պետք է հստակ արձանագրեն, որ ԼՂՀ-ն և ՀՀ-ն Ադրբեջանի ռազմաշունչ հռետորաբանության առաջ չեն ընկրկի այն դեպքում, երբ մեր ազգը առավել քան միասնական է», - հայտարարեց Փաշինյանը:
Անդրադառնալով Արցախի ՊՆ-ում տեղի ունեցած հանդիպմանը, վարչապետն ասաց՝ լսել է զեկույցներ, ստացել անհրաժեշտ տեղեկություններ, պայմանավորվել են, թե ինչ քայլերով են առաջ գնալու:
Zham.am