Բաղրամյան 26-ից ո՞ւր էին տեղափոխում արխիվային փաստաթղթերը. Կառավարության պարզաբանումը
Դիտել նաև
Մինչև օգոստոսի 1-ը գազի սակագնի վերանայման գործընթաց է ձեռնարկվելու. ՀԾԿՀ նախագահ
Փաշինյանը նոր ապաստան ունի. Մինչդեռ 2019-ին էին կառավարության շենքում կապիտալ վերանորոգում արել
Ոստիկանական ուժերի կուտակում՝ Բաղրամյան փողոցում
Մարտի 28-ին, ժամը 15:00-ին Բաղրամյան-Դեմիրճյան փողոցներում տեղի կունենա Հայրենիքի փրկության շարժման համապետական հանրահավաքը․ հայտարարություն
Գրեք, որ «բաղրամյանցիները» Ձեզ խանգարում են. ոստիկաններն այցելում են տներ
Օրեր առաջ սոցցանցերում լուսանկարներ տարածվեցին, որոնցից պարզ էր դառնում, որ արխիվային փաստաթղթերը Բաղրամյան 26-ից տեղափոխում են:
Vesti.am-ը ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հետաքրքրվեց, թե ի՞նչ փաստաթղթեր էին դրանք և ո՞ւր էին տեղափոխվում:
Մեր հարցմանն ի պատասխան Կառավարությունից հայտնել են.
«Համաձայն 2017թ. Կառավարության N 884-Ն որոշմամբ հաստատված «ՀՀ արխիվային հավաքածուի համալրման, հաշվառման, պահպանության և օգտագործման կարգի»՝ Բաղրամյան 26-ից համապատասխան փաստաթղթերը, օրենսդրությամբ սահմանված կարգով, պահպանման են հանձնվել Հայաստանի ազգային արխիվին»: