Մայիսի 8-ը Շուշիի ազատագրման օրն է
Մայիսի 8-ը հայ ժողովրդի համար ճակատագրական նշանակություն ունեցող հաղթանակներից մեկի՝ Շուշիի ազատագրման օրն է։
Շուշիի ազատագրմամբ ոչնչացվեցին ադրբեջանական բոլոր կրակային կետերը, որոնցից ռմբակոծվում էր Ստեփանակերտը։
Շուշիի ազատագրումը պատմական անհրաժեշտություն էր՝ կոչված վերականգնելու հայկական հինավուրց հողի վրա հայերի ապրելու իրավունքը:
Սրանով Արցախյան շարժումը թևակոխել է որակական նոր փուլ՝ վճռական բեկում է մտցվել պատերազմում, և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը դարձել է ավելի քան իրական։