Տեղի են ունեցել ՀՀԿ գործադիր մարմնի և խմբակցության նիստերը․ օժանդակելու են վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
Տեղի են ունեցել ՀՀԿ գործադիր մարմնի և խմբակցության նիստերը․ օժանդակելու են վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ) Հայաստանի Հանրապետական կուսակցության գրասենյակում մեկնարկել է կուսակցության գործադիր մարմնի նիստը, որը վարում է կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը:
Քննարկվում են մայիսի 8-ին կայանալիք վարչապետի ընտրության հետ կապված հարցեր: Գործադիր մարմնի նիստից հետո նախատեսվում է նաև ՀՀԿ խորհրդարանական խմբակցության նիստը:
***
Քիչ առաջ ավարտվեցին նիստերը։ ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը հայտարարել է․ «Մենք օժանդակելու ենք պատգամավորների 1/3 ստորագրություն ունեցող վարչապետի թեկնածուին, տվյալ դեպքում՝ Նիկոլ Փաշինյանին:
Սա եղել է կուսակցության ու խմբակցության որոշմամբ, մենք ենք հորդորելու պատգամավորներին, որ նրանք կողմ քվեարկեն, այստեղ կուսակցության բաժանում չկա՝ մեր միասնական որոշումն է»։ 7or.am