«Արցախի նախագահի հրավերով ԱԺ գործընկերների հետ Ստեփանակերտում էինք». Արարատ Միրզոյան
Արցախի նախագահի հրավերով ԱԺ գործընկերների հետ Ստեփանակերտում էինք։
Հանդիպեցինք և անկեղծ ու կարևոր քննարկում ունեցանք Արցախի Հանրապետության նախագահի, ԱԺ նախագահի, վարչապետի, ԱԽ քարտուղարի և այլ պաշտոնատար անձանց հետ։
Տեղեկացանք սահմանին տիրող օպերատիվ իրավիճակի մասին։ Հավաստիացանք, որ Արցախի ՊԲ-ը և ՀՀ Զինված ուժերը փայլուն կատարում են մեր սահմանների պաշտպանության իրենց առաքելությունը։
Քննարկման բոլոր մասնակիցները համաձայնություն հայտնեցին, որ պետք է միասնական ջանքերով լավագույն հնարավորը քաղել համաժողովրդական շարժման հաղթանակի ընձեռած նոր հնարավորություններից և զգոն լինել հնարավոր մարտահրավերների նկատմամբ։
Արարատ Միրզոյան
05.05.2018
Ստեփանակերտ