Արդեն հավաքվել է անհրաժեշտ 35-ից ավելի ստորագրություն Փաշինյանին վարչապետի թեկնածու առաջադրելու համար (տեսանյութ)
Ազգային ժողովի «Ելք» խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանն «Ազատության» հետ զրույցում պնդեց, որ հավաքվել է անհրաժեշտ 35-ից ավելի ստորագրություն՝ Նիկոլ Փաշինյանին վարչապետի թեկնածու առաջադրելու համար։
Իրենց ստորագրությունները տվել են, թե՛ «Ծառուկյան», թե՛ ՀՅ Դաշնակցության, թե «Ելք» խմբակցության պատգամավորները։
Ըստ Միրզոյանի, առաջադրումը տեղի է ունենալու այսօր։
Նիկոլ Փաշինյանն էլ ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ ՀՀԿ-ն հաստատում է, որ կաջակցի ժողովրդի թեկնածուի՝ ՀՀ վարչապետ ընտրվելուն: