Է. Շարմազանովը Ա. Լապշինի արտահանձնման մասին. «Սա քայլ է և Ռուսաստանի դեմ, և խաղաղ կարգավորման դեմ»
Դիտել նաև
Փոխարտգործնախարարը կասկածում է, որ Բաքուն խաղաղություն է ուզում. Տեսանյութ
Բաքուն հայկական կողմին մեղադրում է նոյեմբերի 10-ի հայտարարությունից հետո ԼՂ նոր արտադրված զենք ներմուծելու համար
Կարմիր խաչի աշխատակիցներն այցելել են Բաքվում ապօրինաբար պահվող Արցախի ղեկավարությանը
Դատախազությունն ադրբեջանցու արտահանձնման համար դիմել է ՌԴ-ին, մինչդեռ նա արդեն Բաքվում է
Բաքուն կրկին մեղադրանքներ է հնչեցրել հայկական կողմի հասցեին
ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը այսօր խորհրդարանի հերթական նիստում անդրադարձավ նախօրեին Մինսկի կողմից Բաքվին արտահանձնված բլոգեր Ալեկսանդր Լապշինին:
«Լինելով հայ-բելառուսական համագործակցության համանախագահ, ես արդեն լրատվամիջոցներին պաշտոնապես հայտնել եմ մեր դիրքորոշումը, բայց օգտվելով առիթից ևս մեկ անգամ հայտարարում ենք, որ սա խայտառակ քայլ է, որը չի բխում խաղաղ կարգավորման տրամաբանությունից, սա քայլ է և Ռուսաստանի դեմ, և խաղաղ կարգավորման դեմ, և Հայաստանի դեմ: Դա ևս մեկ անգամ հարված է ժողովրդական արժեքներին և որևէ ժողովրդավարական ռեժիմ նման քայլ չէր կարող անել», - ասաց նա:
Zham.am