Ավելի քան 322 միլիոն. Բելառուսում ՀՀ դեսպանի կարողությունն ու անգործությունը
Երեկ Բելառուսիայի իշխանությունները Ադրբեջանին արտահանձնեցին բլոգեր Ալեքսանդր Լապշինին:
Ինչպես գրում է politik.am-ը, Լապշինի արտահանձնումը պետք է համարել Հայաստանի դիվանագիտության պարտությունը: Այս միջադեպը ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ մեր դիվանագիտական կոռպուսի ներկայացուցիչները իրենց տեղում չեն, իսկ օտար երկրներում ՀՀ դեսպանները հիմնականում զբաղված են տեղում իրեց բիզնեսները ղեկավարելով:
Լապշինի արտահանձնումը Բելառուսիայում ՀՀ դեսպան Արմեն Խաչատրյանի անգործության հետևանքն է:
Ըստ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացված հայտարարգրի դեսպանի դրամական միջոցները կազմում է ավելի քան 285 միլիոն դրամ, վարձակալության հանձնած տարածքներից ստացել է ավելի քան 38 միլիոն դրամ և ստացել է ավելի քան 40 հազար դոլար աշխատավարձ:
Դեսպանն իհարկե, որպես դիվանագետ այդքան էլ օգտակար գործիչ չէ, սակայն իր կուտակած ավելի քան 322 միլիոն դրամը վկայում են նրա բիզնես հաջողությունների մասին:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: