Ուղիղ. Քաղաքացիական անհնազանդության զանգվածային խաղաղ գործողությունները վերսկսվել են
Այսօր վաղ առավոտից վերսկսվել են քաղաքացիական անհնազանդության գործողությունները Երևանի և մարզերի մի շարք ավտոճանապարհներին:
Հիշեցնենք, որ երեկ ԱԺ հատուկ նիստի ընթացքում քննարկվել էր վարչապետի ընտրության հարցը: Միակ թեկնածուն «Ելք» խմբակցության կողմից առաջադրված Նիկոլ Փաշինյանը չէր ընտրվել վարչապետի պաշտոնում: Նրա օգտին քվեարկել էին 45 պատգամավորներ՝ «Ելք», «Ծառուկյան», ՀՅԴ խմբակցություններից: Դեմ էին քվեարկել ՀՀԿ-ն ներկայացնող 56 պատգամավորներ:
Zham.am