Ուղիղ միացում Երևանից. Այսօր վերսկսվել են քաղաքացիական խաղաղ անհնազանդության գործողությունները
Հանրապետության տարածքում այսօր ժամը 12.00-ից վերսկսվել են քաղաքացիական անհնազանդության բոլոր գործողությունները:
Ժամը 16.00-ին ապաշրջափակվելու են բոլոր ճանապարհները, որպեսզի բոլորը հնարավորություն ունենան ժամը 19.00-ին հասնել Հանրապետության հրապարակ՝ հանրահավաքի:
Այսօր ժամը 17:00-ից Երևանի Ֆրանսիայի հրապարակից երթ է մեկնարկելու դեպի Հանրապետության հրապարակ։