ԼՂՀ ԱԳՆ-ն Ալեքսանդր Լապշինին Բաքվին արտահանձնելու վերաբերյալ
ԼՂՀ ԱԳՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության մեկնաբանությունն Artsakhpress գործակալությանը
- Ինչպե՞ս կմեկնաբանեք Բելառուսի Գերագույն դատարանի որոշումը, որով մերժվում է Ալեկսանդր Լապշինի գործով բողոքը։
Բելառուսի Գերագույն դատարանի դատավճիռը, որն ուժի մեջ է թողնում հայտնի բլոգեր Ալեքսանդր Լապշինին քրեական հետապնդման նպատակով Ադրբեջանին հանձնելու որոշումը, ոչ միայն հանդիսանում է Ադրբեջանի կողմից իրականացվող օտարերկրյա քաղաքացիներին ահաբեկելու քաղաքականության ակնհայտ աջակցության դրսևորում, այլև ազատ տեղաշարժի և խոսքի ազատության հիմնարար իրավունքների կոպիտ ոտնահարում։ Մտադիր լինելով, ի պատասխան Բաքվի հայցի, Ադրբեջանին հանձնել Ալեքսանդր Լապշինին՝ շինծու և քաղաքականացված գործի հիման վրա, բելառուսական իշխանությունները ցուցադրում են, որ քաղաքական շահերը վեր են դասում ժողովրդավարական նորմերից, ինչպես նաև օրինականության և արդարության սկզբունքներից։