Աբրահամ-Ռեյնհարդ. կշռման արարողություն (լուսանկարներ)
Հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը (46-6, 30) ապրիլի 28-ին մենամարտելու է դանիացի Պատրիկ Ռեյնհարդ Նիլսենի (29-2, 14) հետ: Մենամարտը կայանալու է Գերմանիայի Օֆֆենբուրգ քաղաքի ''Բադեն'' արենայում:
Այսօր՝ ապրիլի 27-ին, կայացել է բռնցքամարտիկների կշռման արարողությունը: Արթուր Աբրահամը կշռում է 76,2 կգ, Պատրիկ Նիլսենը` 76,2 կգ:
Հիշեցնեմ, որ այս մենամարտի հաղթողը կդառնա վարկանիշային աղյուսակի առաջատար և նրա հաջորդ մենամարտը կլինի գերմիջին քաշային կարգի աշխարհի չեմպիոնի կոչման համար:
Մենամարտը ցուցադրվելու է Հայաստանի հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում վաղը` կեսգիշերին: