Գևորգ Կոստանյան․ Բացառվում է, որ ՀՀԿ-ն կողմ քվեարկի Փաշինյանի թեկնածությանը (տեսանյութ)
Իշխանափոխություն տեղի չի ունեցել, այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց նախկին գլխավոր դատախազ, խորհրդարանի Պետաիրավական հանձնաժողովի նախագահ Գևորգ Կոստանյանը:
Կոստանյան. - Իշխանափոխություն տեղի չի ունեցել, մի պարզ պատճառով. ցանկացած մարդ, ով որ գոնե մի անգամ ընթերցել է մեր Սահմանադրությունը, կհասկանա, թե ինչ է նշանակում իշխանափոխություն։ Խորհրդարանական կառավարման ձևի երկրում իշխանափոխություն բացառապես ենթադրում է խորհրդարանական մեծամասնության փոփոխություն, վարչապետ, կամ այլ պաշտոնյաների փոփոխությունը չի կարող դիտվել երբեք իշխանափոխություն։
«Ազատություն». - Հիմա դուք իշխանությունը չե՞ք կորցրել, պարոն Կոստանյան։
Կոստանյան. - Իհարկե ո՛չ, իհարկե ո՛չ, որովհետև նոր ասացի՝ իշխանություն կորցնելը քաղաքական ուժի կողմից ենթադրում է պառլամենտական մեծամասնության փոփոխություն։ Քանի պառլամենտական մեծամասնություն չի փոփոխվել երկրում խորհրդարանական տիպի երկրներում իշխանափոխության մասին խոսելն անհեթեթություն է։
«Ազատություն». - Հիմա Նիկոլ Փաշինյանը փորձում է համոզել, որ իշխող Հանրապետականը կապիտուլյացիա հայտարարի՝ նաև առաջին քայլով իրեն ընտրելով վարչապետ, Դուք սա հնարավոր համարո՞ւմ եք, որպեսզի իշխող մեծամասնությունը Նիկոլ Փաշինյանին մայիսի 1-ին ընտրի որպես վարչապետ։
Կոստանյան. - Համոզելու հետ կապված՝ համոզելը, իսկ հատկապես ինձ, շատ դժվար է։
Մանրամանսերը՝ Azatutyun.am-ի տեսանյութում: