Փաշինյանի ու Էրդողանի տեքստերը նո՞ւյն մարդն է գրում (տեսանյութ) Հայաստանում նախահեղափոխական վիճակ է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Մեր պատմությունը հիմա գրում են թուրքերը․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ)
25
Գառնիկ Դանիելյանին տեղափոխում են հիվանդանոց Քաղաքացիները արգելափակել են Ալավերդի-Թբիլիսի միջպետական ավտոճանապարհը Երևանում փակվել է նաև Արամ Խաչատրյան փողոցը Քաղաքացիները փակել են Չարենց փողոցը Հայաստան–Իրան ճանապարհին ոստիկանները բերման ենթարկեցին Գերասիմ Վարդանյանին Երևանում նույնպես փողոցներ են փակվել Ոստիկանները փորձում են բացել Ապարան-Վանաձոր ճանապարհի Ալագյազի հատվածը Չուշացան Ալիևի նոր հրամաններն «իր Նիկոլին». հլա շուտ փոխե՛ք Սահմանադրությունն, արա՛... Ի նշան բողոքի փակվել են Երևան-Սևան-Մարտունի, Երևան-Մեղրի ճանապարհները. Փաշինյանի իշխանության որոշման դեմ ժողովրդական ընդվզումը ծավալվում է Քաղաքացիները փակել են Գյումրի-Երևան ճանապարհը Պատերազմ Արցախում
«Սահմանը ձգվելու է Բաղանիսի այժմյան աղբավայրի մեջտեղով»․ Ոսկան Սարգսյան Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյեմբերյանի հիվանդանոց. Տեսանյութ Գառնիկ Դանիելյանին տեղափոխում են հիվանդանոց Նիկոլ Փաշինյանին պետական դավաճանության հոդվածով քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն «Թող հետո չլացեն, ասեն՝ Նիկոլի հրամանն էինք կատարում»․ Գեղամ Մանուկյանը՝ բարձրաստիճան զինվորականներին. Տեսանյութ Փաշինյանի ու Էրդողանի տեքստերը նո՞ւյն մարդն է գրում (տեսանյութ) Զախարովան հերքել է ՀՀ իշխանությունների պնդումները, թե Պուտինը դեռևս 2020 թվականին Արցախը ճանաչել է ադրբեջանական Քաղաքացիները արգելափակել են Ալավերդի-Թբիլիսի միջպետական ավտոճանապարհը Երևանում փակվել է նաև Արամ Խաչատրյան փողոցը Հայաստանում նախահեղափոխական վիճակ է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Քաղաքացիները փակել են Չարենց փողոցը Հայաստան–Իրան ճանապարհին ոստիկանները բերման ենթարկեցին Գերասիմ Վարդանյանին Մենք միշտ Հայոց ցեղասպանության ողբերգությունն ընդունել ենք որպես մեր սեփական ցավը. Զախարովա Երևանում նույնպես փողոցներ են փակվել Ոստիկանները փորձում են բացել Ապարան-Վանաձոր ճանապարհի Ալագյազի հատվածը Չուշացան Ալիևի նոր հրամաններն «իր Նիկոլին». հլա շուտ փոխե՛ք Սահմանադրությունն, արա՛... Կարծես թե վերջապես բողոքը դուրս է գալիս Տավուշի սահմաններից․ Քրիստինե Վարդանյան Ի նշան բողոքի փակվել են Երևան-Սևան-Մարտունի, Երևան-Մեղրի ճանապարհները. Փաշինյանի իշխանության որոշման դեմ ժողովրդական ընդվզումը ծավալվում է Քաղաքացիները փակել են Գյումրի-Երևան ճանապարհը Դասադուլ են անում սահմանապահ Բաղանիսի դպրոցի աշակերտները Ինչու է Աննա Հակոբյանը գնում Գյումրի․ մանրամասներ Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ» Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով». «Փաստ» Դե, հայրենազրկում է, էլի, ինչ է եղել, որ.... «Փաստ» Մեր պատմությունը հիմա գրում են թուրքերը․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) «Քարֆուրի» ֆրանսիացի տերերը որոշել են հեռանալ Հայաստանից Գուցե եզրակացություն անե՞ք.... Սամվել Հակոբյանի ելույթը Լոս Անջելեսում միջոցառման ժամանակ (տեսանյութ) Բագրատ Սրբազանը նախանշեց առկա բոլոր տարաձայնությունների հաղթահարման հնարավորությամբ այժմյան պայքարի հստակ ուղին․ Ոսկանյան Նախագահ Ռոբերտ Քոչարյանը տիկնոջ՝ Բելլա Քոչարյանի հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Կրեմլն արդեն անհանգստության նշաններ է ցույց տալիս

Կրեմլն արդեն անհանգստության նշաններ է ցույց տալիս։ Լուրջ են մտահոգված։ Բայց ամբողջ տրագիկոմիզմը նրա մեջ է, որ ըստ էության իշխանության ուղղահայացը և քաղաքական համակարգը փլուզվել են և մարդ չկա, ում հետ կարողանա հարց լուծել։

Երկիրը ավտոպիլոտ վիճակում է և ինչպես Վովա Գասպարյանն է ասում, մնացել է բանակը ու ոստիկանությունը։ Ոստիկանությունը ժողովրդի դեմ արդեն դուրս չի գա, կփլուզվի, եթե դա անի։ Պահը բաց է թողնվել։ Վովա Գասպարյանը նման բեռ իր վրա երբեք չի վերցնի։ Երանոսյանի նման ստահակին ոստիկանապետ նշանակելու դեպքում նման զարգացում հնարավոր կլիներ:

Բանակը նույնպես չի կարող ողջ ժողովրդի դեմ դուրս գալ ու բանակում չկա էլ այն մարդը, որ այդ կարգի պատասխանատվություն իր վրա վերցնի։

Մոսկվան անելանելի վիճակում է։ Եթե ուղղակիորեն բանակ մտցնի, ապա.

֊ կվերածվի ագրեսորի ու դա Սիրիայի ու Ուկրաինական պրոբլեմներից հետո, ինչը նոր, ավելի կոշտ սանկցիաների ու միջազգային հարթակում ավելի մեկուսանալու պատճառ կդառնա,

֊ եթե չմտցնի, ապա ցույց կտա, որ իր ազդեցության տարածքում, անգամ փոքր ու խոցելի Հայաստանում, չի կարողանում կարգ ու կանոն ապահովել, ինչը հերթական անգամ իր քաղաքական մենեջմենթի անարդյունավետության մասին կվկայի,

֊ Մոսկվան դեռ չունի որևէ լուրջ հիմնավորում զորք մտցնելու համար և չի կարող արդարանալ տեռորիզմի, քաոսի դեմ պայքարի կամ նման այլ պատճառաբանությամբ, որն արդարացվի ՀԱՊՔ֊ի ու միջպետական փոխպարտականություններով։

Ռուսաստանը խուսափում է ուկրաինական սցենարից ու ամեն ինչ անում է ցույց տալու համար, որ չի միջամտում Հայաստանի ներքին գործերին, քանի որ աշխարքաղաքական խնդիր դրված չէ, սակայն Հայաստանի օրինակը կարող է վարակ դառնալ Ռուսաստանի ու Բելառուսի համար։ Այդ պրոցեսն արդեն ռուսների ուղեղում գնում է։ Մյուս կողմից Ռուսաստանն իր համար կանխատեսելի ու կոմֆորտային պարտնյորների փոխարեն Հայաստանում կարող է ունենալ անկանխատեսելի ղեկավարություն, ինչն իր համար համարում է խիստ ռիսկային:

Ռուսաստանին ծայրահեղ դեպքում երկու բան է մնում՝ Արցախում ընդհարում հրահրի կամ էլ նպաստի ներքին քաոսի ստեղծելուն։ Երկու տարբերակների մասին ակնարկվում է մամուլում, այդ թվում նաև Կրեմլի ոչ պաշտոնական կայքում՝ vz.ru ֊ում։ Առաջինը խիստ վտանգավոր է Ռուսաստանի համար, երկրորդը բարդ է, հարմար պահը բաց է թողնվել։

Հայաստանում ստեղծվել էր անգաղափար, անսկզբունք, բութ ու անհեռանկար կոռումպացված համակարգ կամ, ավելի ճիշտ, նեխող ճահիճ և նրան փլուզեց մի շարժում, որի նպատակները, բացի հայտարարված արդար ընտրությունների կազմակերպումը, անհասկանալի է։ Դա մի կողմից լավ է, մյուս կողմից՝ վատ։ Լավ է, որ պատժիչ գործողությունների համար որևէ հիմք չկա, վատ է, որ քաղաքական ու աշխարհայացքային արժեքներ դեռ չկան։

Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան էջից

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan