Հնարավորինս արագ պետք է ազատ արձակվեն քաղբանտարկյալները․ Փաշինյան (Տեսանյութ)
Դիտել նաև
ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը պատասխանել է քաղբանտարկյալների վերաբերյալ հարցերին: Նա ընդգծել է, որ նրանք հնարավորինս շուտ պետք է ազատ արձակվեն: Փաշինյանը նման հայտարարություն է արել այսօր՝ ապրիլի 26-ին, երթի ժամանակ:
«Հնարավորինս արագ, օր առաջ, ժամ առաջ պետք է ազատ արձակվեն քաղբանտարկյալները: Այդտեղ 2 կարծիք լինել չի կարող: Երբ այդ լիազորությունները հասանելի լինեն... ուղղակի ես պետք է խնդրեմ, որ եւս մի քանի օր համբերատար լինեն, որպեսզի այդ հարցերը լուծվեն»,- ասել է նա:
Մանրամասները՝ Azatutyun.am-ի տեսանյութում: