ԵԼՔ դաշինքը ՀՀ վարչապետի պաշտոնում առաջադրել է Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը
ԵԼՔ դաշինքը Հայաստանի վարչապետի պաշտոնում առաջադրել է համաժողովրդական շարժման թեկնածու Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը:
«Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 149-րդ հոդվածի 2-րդ մասը, «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետւթյան սահմանադրական օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետը, 140-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը և 2-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի «ԵԼՔ» խմբակցությունը 2018թ․ ապրիլի 26-ին գումարված խմբակցության նիստում որոշեց Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում թեկնածու առաջադրել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր, «ԵԼՔ» խմբակցության ղեկավար Նիկոլ Վովայի Փաշինյանին։
«ԵԼՔ» խմբակցության պատգամավորներ`
Փաշինյան Նիկոլ Վովայի 098
Գորգիսյան Գեւորգ Սամվելի 096
Զեյնալյան Արտակ Հայկազի 093
Թանդիլյան Մանե Վանյայի 095
Մարուքյան Էդմոն Հրաչիկի 090
Միրզոյան Արարատ Սամվելի 097
Միքայելյան Սասուն Մեխակի 092
Նազարյան Լենա Ռաֆայելի 094