Վահրամ Բաղդասարյան. Օրակարգում կա նաեւ Սերժ Սարգսյանին ՀՀԿ կուսակցության նախագահի պաշտոնից հեռացնելու հարցը
ՀՀԿ նիստից հետո խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը նշեց, որ դիմել են ՀՀ նախագահին, որպեսզի քաղաքական ուժերին քաղաքական երկխոսության հրավիրի։ Հարցին` վարչապետի թեկնածուն ՀՀԿ-ական կլինի՞ նա ասաց.«Երբ այդ քաղաքական երկխոսությունները կլինեն մենք որոշում կկայացնենք, դեռ որոշում չենք կայացրել»:
Վահրամ Բաղդասարյանը չի կարծում, որ ՀՀԿ-ականներ կլինեն, որ կողմ կքվեարկեն Փաշինյանին: «Հանրապետականը միասնական է, երբ որոշում կայցնենք դրա մասին կխոսենք»։
Անդրադառնալով Փաշինյանի ասած ժողովդրի թեկնածուին` նա ասաց, որ ժողովրդի թեկնածուն հարաբերական հասկացություն է, իրենք շարժվելու են Սահամանդրությամբ Հարցին էլ արդյո՞ք Սերժ Սարգսյանը նույն դերակատարությունն ունի նա ասաց, որ Սերժ Սարգսյանը որևէ գործընթացի չի խառնվում, և չի էլ ցանկանում այս թեմաներում լինել:
«Կա վարչապետի պաշտոնակատար, ով նախագահի հետ որոշումները կայացնում է»,- ընդգծեց նա:
Մեր հարցին՝ հնրավոր է, որ Սերժ Սարգսյանը հրաժարվի նաեւ ՀՀԿ նախագահի պաշտոնից, Բաղդասարյանն ասաց, որ կքննարկեն, մեր հարցին՝ օրակարգում կա, ասաց՝ այո:
Մանրամասները՝ Armtimes.com-ում: