Սամվել Ալեքսանյանին պատկանող «Նատալի ֆարմ» դեղատների նկատմամբ նույնպես համատարած բոյկոտ է
ArmLife.am-ի տեղեկություններով, համաժողովրդական շարժմանը զուգահեռ, ազգաբնակչությունը բոյկոտում և գնումներ չի կատարում նաև Սամվել Ալեքսանյանի «Նատալի ֆարմ» դեղատների ցանցից:
Մեր ունեցած տեղեկություններով՝ մայրաքաղաքի և մարզերի «Նատալի ֆարմ» որոշ դեղատներում, օրվա կտրվածքով, գնումների ընդհանուր քանակը չի գերազանցել անգամ 5 հազար դրամը:
Հիշեցնենք, որ «Նատալի ֆարմ»-ը համարվում է դեղամիջոցների խոշոր ներմուծող ընկերությունը Հայաստանում: