Հանրապետականը՝ իր բոլոր ներկայացուցիչներով, պիտի հեռանա. Հայ-ռուսական համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյան
Հայ-ռուսական համալսարանի ռեկտոր, նախկին վարչապետ Արմեն Դարբինյանը ֆեսյբուքյան իր էջում գրում է.
Ազգային կոնսենսուսի պահը եկել է, Ժողովուրդ: Հանրապետականը՝ իր ԲՈԼՈՐ ներկայացուցիչներով, պիտի հեռանա: Նրան չեն վստահում Հրապարակը, Նիկոլ Փաշինյանը, և ամենակարևորը՝ մեր ՆՈՐ և ՀՐԱՇԱԼԻ ՍԵՐՈՒՆԴԸ: Բայցև երկրի ու պետության ճակատագրի հարցերը չեն կարող լուծվել այլևս Հրապարակում: Մենք այսուհետ պետք է դրսևորենք ԲԱՑԱՌԻԿ օրինապաշտություն. Երկիրը ունի Պետության Գլուխ՝ դա Հանրապետության Նախագահն է: Հայոց երկրորդ պետությունը՝ նույնպես: Նիկոլ Փաշինյանը, Բակո Սահակյանը և Արմեն Սարգսյանը ՊԻՏԻ ՆՍՏԵՆ ՄԻ ՍԵՂԱՆԻ ՇՈՒՐՋ և վճռեն ազգի անելիքները: Սա է պահի հրամայականը: