Ինչպե՞ս կանխվեց արյունահեղությունը Հայաստանում (բացառիկ մանրամասներ)
Zham.am-ի ունեցած հավաստի տեղեկությունների համաձայն, երեկ, երբ ՀՀ Ազգային ժողովում քննարկվում էր «Ելք» խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հարցը՝ երկրի պաշտոնաթող վարչապետ Սերժ Սարգսյանի շրջապատը բաժանվել էր երկու մասի: ՀՀԿ հայտնի շրջանակները պահանջում էին, որ նա դիմի կտրուկ գործողությունների, իսկ մյուս մասը՝ կտրականապես դեմ էր բռնությանը:
Բռնությանը չդիմելու կողմնակիցներին գլխավորում էր ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար, ՀՀ առաջին փոխվարչապետ Կարեն Կարապետյանը, որը նշել էր, որ ցանկացած պարագայում անընդունելի է կտրուկ միջոցների կիրառումը խաղաղ բնակչության դեմ:
Կարեն Կարապետյանին հաջողվեց Սերժ Սարգսյանին համոզել, որ գնա բանակցությունների Նիկոլ Փաշինյանի հետ, և որի արդյունքում Հայաստանը խուսափեց արյունահեղությունից:
Ի դեպ, երեկ այդ մասին ակնարկեց նաև ինքը՝ Նիկոլ Փաշինյանը, հանրահավաքին Հանապետության Հրապարակում:
Zham.am