Տորոնտոյում հայ վարորդը բեռնատարով վրաերթի է ենթարկել անցորդներին. Տեսանյութ, լուսանկար
Կանադայի Տորոնտո քաղաքում բեռնատարի վարորդը վրաերթի է ենթարկել անցորդներին` սպանելով 10 և վիրավորելով 15 մարդու:
Ոստիկանությանը հաջողվել է ձերբակալել վարորդին, ով 25-ամյա Ալեք Մինասյանն է:
Ոստիկանության տարածած հաղորդագրության համաձայն՝ Տորոնտո քաղաքում անցորդներին վրաերթի ենթարկելու վարորդի դրդապատճառներն անհայտ են:
Ոստիկանությունը չի բացառել այն փաստը, որ հարձակումը կարող է ահաբեկչական բնույթի եղած լինել:
Zham.am