Անթույլատրելի ենք համարում ԱԺ պատգամավորներին ուժով հեռացնելու փաստը և քաղաքացիների նկատմամբ բռնությունը․ ԼՀԿ
«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը հանդես է եկել հայտարարությամբ, որում մասնավորապես ասվում է․
«Այսօր Երևանում տեղի ունեցող երթի ընթացքում ոստիկանության ուժերի կողմից բերման են ենթարկվել մի շարք քաղաքացիներ և հավաքի վայրից ուժով հեռացվել են ԱԺ պատգամավորներ Նիկոլ Փաշինյանը, Սասուն Միքայելյանը և Արարատ Միրզոյանը: Մենք անթույլատրելի ենք համարում ԱԺ պատգամավորներին ուժով հեռացնելու փաստը և քաղաքացիների նկատմամբ բռնությունը:
Կոչ ենք անում իշխանություններին՝ զերծ մնալ ցանկացած բռնության կիրառումից, ցուցաբերել զսպվածություն և անհապաղ վերեդառնալ խախաղ երկխոսության դաշտ: Իրավիճակը սթափ չգնահատելը և երկկողմանի վերջնագրերը կարող են բերել լարվածության կտրուկ աճի, ինչը մենք համարում ենք անթույլատրելի և Հայաստանի համար վտանգավոր հետևանքներով հղի»: