Վերնիսաժից մարդկանց են բերման ենթարկում
Խանջյան փողոցում՝ Վերնիսաժի կանգառում, ոստիկանության աշխատակիցները սկսեցին բերման ենթարկել մարդկանց, որոնք երթով շարժվում էին Հանրապետության հրապարակ:
Ոստիկանական ուժերը բռնի ուժով մեքենաների վարորդներին ստիպում էին արագ քշել, չփակել ճանապարհը, երբեմն էլ խփում էին մեքենաներին:
Մի կնոջ ինքնազգացողություն վատացավ, նա ընկավ գետնին:
Քիչ անց ոստիկանական ուժերը հեռացան տարածքից:
Մարդիկ շարժվեցին Արշակունյաց պողոտա: